2020 թվականին «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխություն չի անցկացվի
СПОРТ2020 թվականին «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխություն չի անցկացվի, այս մասին հայտարարել է մրցանակաբաշխության կազմակերպիչ France Football-ը:
Մրցանակաբաշխության կազմակերպիչները նշել են, որ 2020 թվականի լավագույն ֆուտբոլիստին որոշելը անհնար կլինի կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված ֆուտբոլային դադարի պատճառով:
France Football-ի կողմից 2019 թվականի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվել էր կատալոնական «Բարսելոնայի» ու Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսին:
Նշենք, որ «Ոսկե գնդակ» մրցանակին արժանանում է այն ֆուտբոլիստը, որը ստացել է պրոֆեսիոնալ լրագրողների, ազգային հավաքականների ավագների ու մարզիչների առավելագույն թվով ձայները:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



