Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Հանրաքվեի կործանումը բոլորի կործանումն է՝ ՀՀԿ-ին տարիներ սպասող տեռորով

БЛОГ

Վարուժան Բաբաջանյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Սե՛րժ, վրա հասավ այն պահը, որի մասին միշտ գրել եմ Orer.am-ում... Հիշեցնում եմ, քաջ իմանալով, որ այդ բանը տհաճություն է պատճառում։ Բայց հիշեցնում եմ, որ զարգացման իմ պատկերացումը այս անգամ լուրջ ընդունես։

Դու երկու ամիս էլ չունես։ Քաղաքական այս պոտենցիալով, հանրաքվեիդ կազմակերպական խախուտությամբ (չորս ամիսն էլ չի պնդացնի) պլյուս Աբրահամյանը և գուցե 1-2 փոքրիկ բան՝ պառլամենտական ընտրությունները չես կրում։ Համենայն դեպս այնպես չես կրում, որ քեզ հետ լուրջ հաշվի նստեն։

Ռոբերտը (կամ չգիտեմ` ով-ովքեր) գտել են քեզ չեզոքացնելու միակ տարբերակը: Ես վստահ եմ՝ այդ պլանը եղել է գարնանից: Նրա կողքը նայիր՝ Արա Աբրահամյան, Անդրանիկ Թևանյան, Վիկտոր Սողոմանյան, Դաշնակցություն. բոլորը Քոչարյանի վաղեմի ընկերներն ու դաշնակիցներն են։

Ամիսներ շարունակ Հայաստանի հասարակական-քաղաքական մթնոլորտում ներշնչում են, որ քո գոյությունը «կասեցնում է Հայաստանի զարգացումը»: Ուշադրություն դարձրու ձևակերպման չարագուշակ անմեղությանը...

Պարզունակ կլինի, եթե այս ամենը բացատրեմ գործընկերներիդ նենգությամբ։

Նրանք փակուղի են մտել: Ո՛չ դուրս կարող են գնալ, ո՛չ ետ գնալ: Նրանք դատապարտված են Հայաստանում ունենալ բացարձակ իշխանություն, որի համար հարկ կլինի մանրացնել, փոշիացնել, ապա և ամայացնել Հայաստանի քաղաքական դաշտը, ինչպես արեցիր և դու: Այս ճանապարհին պիտի դաշնակիցներ փոփոխեն, շարքից հանեն նշանակալի որևէ մեկին...

Ղարաբաղը ամայացնելիս դաշնակից (Քոչարյանը-խմբ.) ուներ Հայաստանը, Հայաստանի դեպքում կգտնեն այլ երկիր: Հայաստանն էլ այլ երկիր է: Անձանց շարքից հանելուն դաշնակից գտան քեզ, քեզ արանքից կհանեն Արա Աբրահամյանի միջոցով, Աբրահամյանի ժամանակ կմտածեն... Արան ոչ մեկից խելացի չէ։

Հայաստանը նրանց ատում է: Այդ ատելության համար (քոչարյանենք-խմբ.) վրեժխնդիր են լինելու երևելի անհատներից: Այնպես որ, միայն քեզանով գործը չի ավարտվելու: Մի մասին շարքից հանում են, որ իրենց դիմադրում են, մյուս մասին կհանեն, որ դեռ կան, երրորդներին` որ կարող են լինել: Դու ուշադիր լսիր կռված ընկերներիդ, նրանք քիչ են մնացել, բայց լավ գիտես դրանց հայատյաց բնույթը։

Հայը հային այդպես չի ատի - կմտածես դու։ Իսկ ես կասեմ, որ այո, նրանք հայ են։ Ուրեմն մենք հայ չենք։ Որովհետև հայը հային այդպես ատել չի կարող։

Առաջարկս.

Հանրաքվեից առաջ հրաժարվիր լցոնումներից, փոխիր Ազգային Ժողովի նախագահին:

Քեզ կարող են մի ամսվա ընթացքում փաստի առաջ կանգնեցնել` հանրաքվեն փուռը տալով: Տրամաբանական առիթ կգտնեն: Ասենք` կուսակիցներդ չեն քվեարկի Այո-ի օգտին, և քո հավերժանալու փորձը կդարձնեն քաղաքական գերեզման: Այստեղ կրվում ես։ Մինչ կմտածես՝ ինչ անել՝ Արա Աբրահամյանին իր փողերով կնետեն դաշտ, կնշանակեն վարչապետի պաշտոնակատար և հեռուստատեսությունն ու մամուլը կդնեն ՕԵԿ-ի, Դաշնակցության, մյուսների տրամադրության տակ: Եվ այդ հիստերիային հաջորդող ընտրական կամպանիան տանուլ է տրված քո և փոքրաթիվ հավատարիմներիդ համար: Ռոբերտ Քոչարյանի դեմը առնելը կարող է քեզ բավարար թվալ։ Բայց ուշադիր եղիր այն հանգամանքին, որ Քոչարյանի հարցը այս անգամ գուցե կեղծ է, իրականում կհաղթեն 2017 թվականի պառլամենտականում, իսկ դու հիմա քեզ հաղթած զգալով՝ զգոնությունդ կկորցնես և կհամաձայնես այլ, մուխանաթ ժամանակավոր տարբերակի։ Այնինչ առավել մուխխանաթը գուցե վարչապետի մնալն է նախընտրական շրջանում, ինչը պնդողը ակամա դու ես լինելու։

Մի մտածիր, որ Ղարաբաղի անորոշ վիճակը քո վրա է մնալու։ Մեկ է՝ քո վրա է մնալու։ Կամ քո վրա են գցելու։ Եթե չես ուզում մնա քո վրա, Լևոնի նման պիտի վձռական հեռանաս։ Եթե պատասխանատվությունն արդեն վերցրել ես, պիտի մի քանի քայլ անես և ցիկլ փակես։

Հայտ ներկայացնելով` վտանգի տակ ես դրել քո զինակիցներին և շրջապատը, հանրաքվեի կործանումը բոլորի կործանումն է՝ ՀՀԿ-ին տարիներ սպասող տեռորով...

Զանգիր խոսենք։

Քանի՞ մարդ է մնացել քեզ պաշտպանող։

P.S.

Եղած խաղի կանոններով կրվում ես: Փոխիր խաղի կանոնները: Այսօր դեռ քո հանրաքվեն չի դիտվում երկրորդ, կդիտվի առաջին` ընդվզման եզրափակիչ քայլ:

Հեռացիր, քանի դեռ իշխանության գլուխը չեն կերել:

Հ.Գ. - Բոլոր անունները իրական են, տեքստային համընկնումները՝ պատահական... 

Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри