Սուլշեր. Մրցաշրջանի վերսկսումից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» փայլուն արդյունքներ է գրանցել
СПОРТԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը խոսել է մրցաշրջանի վերսկսումից հետո իր գլխավորած թիմի մրցելույթների մասին:
«Մրցաշրջանի վերսկսումից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» փայլուն արդյունքներ է գրանցել: Մենք գիտեինք, որ պետք է անենք ամեն ինչ, որպեսզի կատարենք մեր առաջ դրված խնդիրները:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր նպատակը Չեմպիոնների լիգայի ուղեգիր ձեռք բերելն է: Հուսով եմ՝ Պրեմյեր լիգայի վերջին տուրում կկարողանանք հաղթանակ տանել և ամրապնդել մեր տեղն առաջին քառյակում»,- Սուլշերի խոսքը փոխանցում է Manchester Evening News-ը:
Անգլիայի առաջնության 37-րդ տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» ունի 63 միավոր և երրորդն է մրցաշարային աղյուսակում: Նույնքան միավոր ունի նաև չորրորդ տեղում գտնվող «Չելսին»:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



