Նոր Սահմանադրությամբ կվերանայե՞ն նաև եկեղեցու հետ կապված դրույթը
ПОЛИТИКА«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանամերձ իրավաբաններն ու սահմանադրագետները այս օրերին վերսկսել են ինտենսիվ քննարկումներ իրականացնել սահմանադրական փոփոխությունների մասով։
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Սահմանադրության մեջ իշխանությունների կողմից նախատեսվում է մի շարք առանցքային փոփոխություններ իրականացնել: Մասնավորաբար, փոփոխություններից մեկը վերաբերելու է Սահմանադրության 18-րդ հոդվածին՝ «Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցին»:
Ըստ մեր տեղեկությունների, Հայ Առաքելական եկեղեցին չի դիտարկվի որպես գլխավոր կրոնական կառույց, ինչը հիմքեր կստեղծի հետագայում համապատասխան օրենքում այնպիսի փոփոխություններ անել, որ այն հավասարեցվի ՀՀ-ում գործող մյուս կրոնական միավորների հետ, նվազեցվեն եկեղեցու՝ այսօր ունեցած լայն լիազորությունները, ինչպես նաև գույքահարկի և եկամտահարկի հետ կապված հստակեցումներ մտցվեն։
Էական փոփոխություններ են նախատեսվում դատաիրավական համակարգում, որոնց կանդրադառնանք առանձին։ Ի դեպ, մեր տեղեկություններով, կա առաջարկ թեթև «շտկումներ» իրականացնել սուպերվարչապետական համակարգում, որն ավելի շատ ունենալու է ձևակերպումային, քան բովանդակային բնույթ։
Այս տարբերակի կողմնակիցների կարծիքով, նման կոսմետիկ փոփոխությունները թույլ կտան թուլացնել «Սերժի կոստյումը» սեփական հագով հարմարեցնելու հետ կապված քննադատությունները: