Վիետնամում հայտնաբեվել է երեք ամսվա ընթացքում COVID-19-ով վարակման առաջին դեպքը երկրի ներսում
МЕЖДУНАРОДНОЕՎիետնամում երկրի ներսում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը ավելի քան երեք ամսվա ընթացքում: Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Առողջապահության նախարարի պաշտոնակատար Նգուեն Թհան Լոնգին:
Նրա խոսքով՝ սա ապրիլի 16-ից ի վեր երկրի ներսում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է:
Նշվում է, որ վարակվածը վիետնամական կենտրոնական Դա Նանգ քաղաքի 57-ամյա բնակիչն է: Նրա վարակման հանգամանքները պարզվում է։
Բացի այդ, կորոնավիրուսը հայտնաբերվել է երկու քաղաքացիների մոտ, ովքեր հուլիսի 17-ին քաղաքացիների տեղափոխման չվերթով Ռուսաստանից վերադարձել էին Վիետնամ:
Վիետնամում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ընդհանուր 416 դեպք, վերականգնվել է 365 մարդ:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
День рождения в Италии с Юнибанком



