Արտակ Եդիգարյանը՝ «Արարատի» ֆուտբոլիստ
СПОРТԵրեւանի «Արարատը» պայմանագիր է կնքել 30-ամյա կիսապաշտպան Արտակ Եդիգարյանի հետ, որի նախորդ ակումբը Երևանի «Փյունիկն» էր: Կարիերայի ընթացքում նա հանդես է եկել «Ալաշկերտ», «Ժալգիրիս», «Բանանց» (այժմ «Ուրարտու»), Դոնեցկի «Մետալուրգ» ակումբներում, հայտնում է «Արարատի» մամուլի ծառայությունը։
Եդիգարյանը երկու անգամ դարձել է Հայաստանի Բարձրագույն խմբի լավագույն ռմբարկու՝ 2016/17 և 2017/18 մրցաշրջաններում: Կարիերայի ընթացքում նա 7 անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն, նաև Հայաստանի Գավաթակիր ու սուպերգավաթակիր: Եդիգարյանը նաև տիտղոսներ է նվաճել «Ժալգիրիսում»՝ դառնալով Լիտվայի չեմպիոն ու գավաթակիր:
Հայաստանի հավաքականի կազմում նա մասնակցել է ավելի քան 30 հանդիպման:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



