Կարբի գյուղում հրդեհի հետևանքով տուժածներից մեկը 9-ամյա երեխա է
ОБЩЕСТВОՀուլիսի 26-ին՝ ժամը 10։22-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարբի գյուղի 2-րդ փողոցի տներից մեկում 20 կիլոգրամանոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ 10 կիլոգրամանոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով բնակիչներ Սարգիս Ս․-ն (ծնված 1987 թ․) և Արտակ Ս․-ն (ծնված 2011 թ․) ստացել են այրվածքներ։
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածները տեղի ուժերով տեղափոխվել են Աշտարակի ԲԿ, այնուհետև՝ «Արմենիա» ՀԲԿ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:29-ին, մարվել` 10:31-ին:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян



