«Ոչ թե դիտումների, այլ մարդկանց ոգևորելու համար ենք արել այս գործը». Կարեն Ասլանյանը` սահմանին զոհված և ծառայող տղաներին երգ նվիրելու մասին
ЛАЙФTert.am Life-ը գրում է
Երգիչ Կարեն Ասլանյանը նոր տեսահոլովակ ունի: Tert.am Life-ի հետ զրույցում Կարենն ասաց, որ «Տուն կգամ» կոչվող երգի հեղինակներն ինքն ու երգիչ Սաս Շախպարյանն են:
«Նոր երգ է, որը գրել ենք այս օրերին: Երգը նվիրված է Տավուշի սահմանին արիաբար զոհված մեր չորս տղաներին` կապիտան Սոս Էլբակյանին, մայոր Գարուշ Համբարձումյանին, կրտսեր սերժանտներ Գրիշա Մաթևոսյանին, Սմբատ Գաբրիելյանին և այն զինվորներին, ովքեր այս պահին ծառայության մեջ են: Երգում ենք երեքով` ես, Սասը և Վլադիմիր Պողոսյանը: Ես այս երգի մեջ հետ եմ գնացել իմ նախկին` ասմունքային ոճին,- ասաց նա և պարզաբանեց, որ Վլադիմիրն «Ասլանյան» փրոդաքշնի նոր երգահանն է: -Գաղտնիք չէ, որ Վլադիմիր Պողոսյանը երգահան է և շատ երգեր է գրել: Նրա հետ համագործակցությունից հետո ծնվեց միասին երգելու գաղափարը»:
Երգչի խոսքով` այս աշխատանքը տարբերվում է իր մյուս երգերից, քանի որ կոմերցիոն գործ չէ. «Այս երգի միջոցով ուղղակի մեր սրտի խոսքն ենք ասում: Որոշեցինք նման տեսահոլովակ ու երգ ունենալ ոչ թե դիտումների, այլ մարդկանց ոգևորելու համար: Ոգեշնչող երգ է, որը, կարծում եմ, բոլորին դուր կգա»:
Տեսահոլովակը նկարահանվել է ռեժիսոր Տիգրան Ավետիսյանի նախաձեռնությամբ: «Սկզբում չէինք ուզում, որ երգը տեսահոլովակ ունենա, բայց ռեժիսոր Տիգրան Ավետիսյանն առաջարկեց տեսահոլովակ նկարահանել, քանի որ ինքն էլ ցանկացավ ներդրում ունենալ այս գործում: Նկարահանումները տեղի են ունեցել Սովետաշենում, քանի որ տարածքը դիրքեր է հիշեցնում: Սյուժետային գիծ չկա, որովհետև ամեն ինչ արագ ենք արել, նկարահանել ենք մեկ օրվա ընթացքում: Երեքս էլ տեսահոլովակում ներկայանում ենք որպես զինվոր և համազգեստով ենք»:
Շարունակությունը՝ այստեղ