Ձյունիկը հրապարակել է որդու 1-ամյակի լուսանկարներն ու հայտնել երկրորդ երեխայի սեռը
ЛАЙФTert.am-ը գրում է
Ինստագրամից հայտնի Ձյունիկ Վարդանյանը, որը նաև դերասանական գործունեություն էր ծավալում, երկրորդ երեխային է սպասում:
Այս մասին Ձյունիկը հայտնել է Ինստագրամի իր էջում հրապարակելով հոլովակ, որում ինքն ու ամուսինը՝ Մեսրոպը, պատմում են երկրորդ երեխային սպասելու զգացողությունների և սեռի նախընտրության մասին:
Մինչև երեխայի սեռն իմանալը Ձյունիկն ասում է, որ միշտ երազել է աղջիկ ունենալ. «Իրականում ես չգիտեի, որ այսքան շատ աղջիկ եմ ուզում: Խաչատուրից հետո հասկացա, որ մամային աղջիկ է պետք»:
Մեսրոպը նշել է, որ կուզեր որդի ունենալ, բայց անհամբեր է նաև իմանալ, թե ինչ զգացմունք է աղջիկ ունենալն ու մեծացնելը. «Ինձ շատ են ասում, որ պապաներն աղջիկների հետ ավելի կապված են լինում, բայց ես մի քիչ էլ վախենում եմ դրանից»:
Baby shower-ի ժամանակ զույգը բացահայտում է, որ աղջիկ է ունենալու:
Ձյունիկը նաև ասել է, որ առաջնեկի՝ Խաչատուր ծննդից հետո ինքն իրեն բոլորովին այլ կողմից է բացահայտել՝ որպես մայրիկ: Ինչ վերաբերում է ամուսնուն՝ նա ասել է, որ գիտեր, որ Մեսրոպը լավ հայր է լինելու, բայց այս աստիճան չէր պատկերացնում:
2 օր առաջ էլ զույգը տոնել է առաջնեկի՝ Խաչատուրի 1-ամյակը: Խնջույքից հրապարակված լուսանկարներում Ձյունիկն առաջին անգամ չի փակել որդու դեմքը: