Ինչպես է անցել Արմուշի որդու 5-ամյակի խնջույքն ԱՄՆ-ում
ЛАЙФTert.am Life-ը գրում է
Հումորիստ Արմուշի կրտսեր որդին՝ Էդուարդը, օրերս դարձել է 5 տարեկան, ինչի առթիվ ծնողները բացօթյա խնջույք են կազմակերպել: Արմուշը խնջույքի լուսանկարները տրամադրել է Tert.am Life-ին, իսկ կինը՝ Լուսինեն, պատմել է օրվա մանրամասները, քանի որ հայրիկը ներկա չի եղել խնջույքին: Ներկա են եղել միայն փոքրիկներն ու նրանց մայրիկները:
Խնջույքը կազմակերպել են Արմուշի քրոջ տանը: «Արմուշի քույրը լողավազանով առանձնատուն ունի, ծնունդն այնտեղ ենք արել՝ պահպանելով այստեղի կանոնները: Այստեղ անգամ հարսանիքներ են անում առանձնատներում, քանի որ ռեստորանները փակ են: Տղաներս ունեն աշխարհի ամենալավ հորաքույրը, ով ոչինչ չխնայեց Էդուարդի օրը տոն դարձնելու համար»,- ասաց Լուսինեն ու հավելեց, որ իրենց հյուրերի թվում եղել են միայն ամենամտերիմ մարդիկ:
Էդուարդին շնորհավորելու էին գնացել նաև երգչուհի Արմինկան ու որդին՝ Ալեքսը. «Հյուրերի թվում հիմնականում Էդուարդի ընկերներն էին իրենց մամաների հետ, մեր հարևաները, որոնց երեխաներն ավելի մեծ են, բայց էդուարդին շատ են սիրում: Շատ մոտ հարազատներով ենք եղել, կարելի է ասել, մեր մեծ ընտանիքով»:
Լուսինեն պատմեց, որ Էդուարդը մեծ անհամբերությամբ ու ոգևորությամբ էր սպասում 5-ամյակին: «Միշտ ասում էր՝ երբ եմ դառնալու 5 տարեկան, երբ դառնամ 5 տարեկան, մեծ եմ լինելու, երբ դառնամ 5 տարեկան, հորքուրի տանը քնելիս չեմ լացելու: Իր համար 5 տարեկանը, կարծես, մեծանալու գագաթնակետը լիներ»,- ժպիտով ասաց Լուսինեն ու հավելեց, որ շատ լավ ժամանակ են անցկացրել:
«Երեխաները շատ լավ ուրախացան, տորթն Էդուարդի սիրելի մուլտհերոսի պատկերով էր: Ինքը շատ ուրախ էր: Հաջորդ օրն արթնացավ, ասաց՝ հիմա էլ ուզում եմ 6 տարեկան, որ էլի տենց ուրախ ծնունդ ունենամ: Երեխաները հիմնականում լողավազանում էին ուրախանում: Այստեղ իրենց սիրելի զբաղմունքը դա է»,- պատմեց նա: