«Կարևոր է, երբ կինը զգում է, որ սիրված է». Մարինա Մնացականյանը` հղիության ընթացքի և ամուսնու` իրեն նվիրված դաջվածքի մասին
ЛАЙФTert.am Life-ը գրում է
Դերասան-ամուսիններ Սեյրան Մովսիսյանն ու Մարինա Մնացականյանը սպասում են իրենց առաջնեկին: Մարինան հղիության 5-րդ ամսում է: Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհին ասաց, որ այս ամիսների ընթացքում բնավորությամբ շատ է փոխվել:
«Ավելի հանգիստ եմ դարձել: Քանի որ իմ մեջ փոքրիկ հրաշք է մեծանում, ամեն ինչին ավելի բարի աչքերով եմ նայում: Ինձ շատ խելոք եմ պահում, Սեյրանին այս ընթացքում շատ չեմ տանջել, ուշ գիշերով էկզոտիկ ինչ-որ ուտեստներ չեմ ուզել, միայն շատ հաճախ ուտելու ցանկություն եմ ունենում: Աշխատում եմ հաճախ քայլել, մաքուր օդ շնչել, ինչը շատ օգտակար է հղիների համար»,-ասաց նա:
Մարինայի խոսքով` նույնիսկ երբ ամուսնացած չէին, պատկերացնում էին, թե ինչպիսի ծնողներ պետք է լինեն:
«Միշտ երազել եմ մայրանալու մասին: Միայն թե հիմա մտքեր, վախեր ունեմ, որոնք, կարծում եմ, նորմալ են: Կա անհանգստություն, քանի որ իմ առաջնեկն է, այս կարգավիճակը նորություն է ինձ համար: Երբ որդիս իմ գրկում լինի, կհասկանամ, որ մայր եմ,-ասաց նա և հավելեց, որ հոյակապ բժիշկ ունի, որին վստահում է։ — Հետծննդաբերական դեպրեսիայի մասին դեռ չեմ մտածել, փորձում եմ միայն դրական էմոցիաներ և մտքեր ունենալ: Սկեսուրս, մայրիկս, մորաքույրս ինձ կօգնեն երեխայի խնամքի հարցում, քանի որ ես փորձ չունեմ: Միայն ուրախ եմ, որ մենակ չեմ ու կողքիս շատ մարդիկ կան»:
Ըստ նրա` երբեք չեն մտածել, թե ինչ սեռի երեխա պետք է ունենան. «Չեմ պատկերացրել, որ տղա կունենամ, միշտ մտածել եմ, որ աղջիկ եմ ունենալու: Բայց հիմա մտածում եմ, որ տղա առաջնեկը հրաշալի է: Հիմա կարծես մոռացել ենք մեր մասին, միայն երեխայի համար ենք գնումներ անում, իհարկե, փորձում ենք բալանս պահել ու չտրվել էմոցիաներին: Անվան ընտրության հարցում դեռ չենք կողմնորոշվել, երբ ծնվի, կհասկանանք, թե որ անունն է իրեն առավել համապատասխան»:
Շարունակությունը՝ այստեղ