Քիմ Քարդաշյանը ծննդաբերել է օրական 4000 դոլար արժողությամբ VIP հիվանդասենյակում
ЛАЙФԵրեկ լույս աշխարհ է եկել ամերիկյան հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի եւ ռեփեր Քանյե Ուեսթի որդին:

Պապարացիներն արդեն վաղուց հավաքվել են Լոս Անջելեսի Cedars-Sinai Medical Center բժշկական կենտրոնում, որտեղ, ի դեպ, իր բուժման կուրսն է անցնում նաեւ Քլոե Քարդաշյանի ամուսինը՝ Լամար Օդոմը:

Ինչ վերաբերում է Քիմին, People-ի փոխանցմամբ՝ 35-ամյա հայուհին ծննդաբերել է օրական 4000 դոլար արժողությամբ VIP հիվանդասենյակում, որն ունի երեք սենյակ, երկու լոգարան, հեռուստացույց, wifi, մինի-բար՝ թարմ հյութերով: Սենյակի ծառայությունների մեջ ներառված է նաեւ վարսավիրի եւ դիմահարդարի այցը:

Հայտնի է, որ Քիմի սենյակը լի է կապույտ փուչիկներով եւ բազմաթիվ նվերներով:

Ի դեպ, փոքրիկ Նորթը նույնպես լույս աշխարհ է եկել այս հիվանդանոցում (2013):

Ավելացնենք, որ այս հիվանդանոցի ծառայություններից օգտվել են նաեւ Պենելոպա Քրուզը, Pink-ը, Ջեսիկա Սիմփսոնը եւ ուրիշներ:




