Apple-ը կհետաձգի նոր iPhone-ի վաճառքի սկիզբը
МЕЖДУНАРОДНОЕԱմերիկյան Apple ընկերությունը կհետաձգի նոր iPhone-ի վաճառքի սկիզբը, The Verge-ն մեջբերում է ընկերության ֆինանսական տնօրեն Լուկա Մաեստրիի խոսքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Համապատասխան հայտարարությունը Մաեստրին արել է ընկերության ներդրողների հետ հեռուստակոնֆերանսի ժամանակ:
«Անցած տարի սեպտեմբերին մենք սկսեցինք նոր iPhone-ներ վաճառել, սակայն այս տարի մենք սպասում ենք, որ մատակարարումները սկսվեցն մի քանի շաբաթ ուշ»,-ասել է նա:
Սովորաբար ընկերությունը նոր սմարթֆոնները ներկայացնում է սեպտեմբերի կեսերին, իսկ վաճառքը սկսվում է ամսվա վերջին:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Apple-ն այս տարի 4 սմարթֆոն կներկայացնի, որոնք կունենան 5G տեխնոլոգիա եւ OLED էկրաններ: Նոր սմարթֆոնները կկոչվեն iPhone 12, iPhone 12 Plus, iPhone 12 Pro եւ iPhone 12 Pro Max:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



