«Գահերի խաղը» 21-րդ դարի լավագույն հեռուստասերիալ է ճանաչվել՝ ըստ հեռուստադիտողների
КУЛЬТУРАԱմերիկյան HBO հեռուստաալիքի «Գահերի խաղը» հեռուստանախագիծը 21-րդ դարի լավագույն հեռուստասերիալ է ճանաչվել, հայտնում է Digital Spy պորտալը՝ հղում տալով հեռուստադիտողի քվեարկության արդյունքներին։
Աղբյուրը մանրամասնում է, որ քվեարկողներին խնդրել են ընտրել 150 սերիալից և հեռուստաշոուից, որոնց պրեմիերան կայացել է 2000 թվականից հետո:
Նշվում է, որ ցուցակի երկրորդ տեղում է հայտնվել «Շատ տարօրինակ գործեր» հեռուստասերիալը, երրորդում՝ «Դոկտոր Ով» գիտաֆանտաստիկ սերիալը։
Ցուցակի լավագույն տասնյակում են հայտնվել նաև «Շերլոկ», «Ամբողջ ծանրությամբ», «Բրիտանիայի լավագույն հացթուխը», «Սպանելով Եվային», «Գևին և Սթեյսի», «Ծառայողական պարտականություն» և «Չեռնոբիլ» սերիալները։
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



