«Բարսելոնան» 3 տարվա պայմանագիր է առաջարկել Վիլիանին
СПОРТԼոնդոնի «Չելսիի» նախկին կիսապաշտպան, այժմ ազատ գործակալի կարգավիճակ ունեցող Վիլիանը կարող է մարզական կարիերան շարունակել կատալոնական «Բարսելոնայում»:
Sky Sports-ի տեղեկություններով՝ «Բարսելոնան» 3 տարվա պայմանագիր է առաջարկել Վիլիանին: Բրազիլացի ֆուտբոլիստը դեռ չի պատասխանել առաջարկին:
Վիլիանի ծառայություններով հետաքրքրված է նաեւ Լոնդոնի «Տոտենհեմի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, որի հետ նա աշխատել է «Չելսիում»։
Ավարտվող մրցաշրջանում Վիլիանը «Չելսիի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 47 հանդիպման, խփել 11 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։
Վիլիանը «Չելսի» է տեղափոխվել 2013 թվականին Մախաչկալայի «Անժիից» 30 միլիոն ֆունտ ստերլինգով։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



