6 կգ նպատակասլացություն. ի՞նչ տեսք ունի և ինչո՞վ է զբաղվում աշխարհի ամենափոքր կինը
ЛАЙФՊստիկ է, բայց ճստիկ է. այս արտահայտությունը մեր այսօրվա հերոսի մասին է : Նրա հասակը 60 սմ է, քաշը՝ 6,5 կգ, տարիքը՝ 26 տարեկան : Ջոտի Ամջին մեծ, հասուն ու ինքնավստահ կին է, ում հատկանիշներից մեկը նպատակասլացությունն է : Նա իր կյանքի 26 տարիների ընթացքում արդեն շատ բանի է հասել :
Հայրենի Հնդկաստանում նրան աստվածուհի են համարում, չնայած որ ինքն իրեն հասարակ դերասանուհի է համարում : Կինն արդեն իսկ նկարահանվել է հանրահայտ «Ամերիկյան սարսափելի պատմություններ» սերիալում և բոլիվուդյան մի քանի այլ ֆիլմերում : Այժմ TLC հեռուստաալիքով ցուցադրվում է նրա մասնակցությամբ «Արտասովոր մարդիկ» ռեալիթի-շոուն :
«Ես չեմ կարողանում ինքս ինձ համար թեյ լցնել, չեմ կարողանում դուռը բացել, գնալ լոգարան», — ասում է Ջոտին և կանգ առնում՝ չփորձելով անգամ թվարկել բոլոր «չեմ կարոանումները» : Այդ մանրուքներն ամենևին նրան չեն խանգարում ապրել լիարժեք և ակտիվ կյանքով՝ շնորհիվ կնոջ ընտանիքի օգնության ու հոգատարության :
Ջոտին ծնվել է հազվագյուտ գենետիկ հիվանդությամբ՝ ախոնդրոպլազիայով : Հիվանդությունը բնորոշվում է կարճ ձեռքերի ու ոտքերի առկայությամբ և իրանի նորմալ չափսերով, իսկ միջին հասակը կազմում 131 սանտիմետր տղամարդկանց համար և 123 սանտիմետր՝ կանանց համար։ Այլ արտահայտություններից են մեծ գլուխը և արտահայտիչ ճակատը։ Մտավոր ունակություններն այս հիվանդության դեպքում չեն տուժում :
Շարունակությունը՝ այստեղ