ԱՄԷ-ի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Թուրքիան պետք է դադարի միջամտել արաբական երկրների գործերին
МЕЖДУНАРОДНОЕԱրաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի պետական նախարար Անվար Գարգաշը հայտարարել է, որ Թուրքիան պետք է դադարի միջամտել արաբական երկրների գործերին, հայտնում է Reuters-ը:
Գործակալությունը նշում է, որ ԱՄԷ-ի ԱԳ նախարարն այս կերպ քննադատել է Լիբիայում ԱՄԷ-ի գործողությունների առնչությամբ Թուրքիայի պաշտպանության նախարարության արտահայտությունները:
«Հարաբերությունները չեն կառավարում սպառնալիքների միջոցով, եւ մեր դարում գաղութատիրական մոլորությունները տեղ չունեն»,- հայտարարել է ԱՄԷ-ի ԱԳ նախարարը:
Հիշեցնենք, որ ԱՄԷ-ն, Ռուսաստանը եւ Եգիպտոսը հանդես են գալիս գեներալ Խալիֆ Հաֆթարի պաշտպանությամբ, մինչդեռ Թուրքիան աջակցում է Տրիպոլիի կառավարությանը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



