Ո՞ր երկրներում են ժամացույցի սլաքները հակառակ ուղղությամբ պտտվում. արտասովոր երևույթ
ЛАЙФՀայերը, ուղղություն ցույց տալով, հաճախ օգտագործում են «ժամացույցի սլաքի ուղղությամբ» արտահայտությունը: Սակայն քիչ մարդիկ են տեղյակ, որ աշխարհում գոյություն ունեն երկրներ, որտեղ ժամացույցի սլաքները հակառակ ուղղությամբ են պտտվում:
Բոլիվիայի մայրաքաղաքում՝ Ազգային կոնգրեսի շենքում, կախված է յուրահատուկ ժամացույց: Դրա վրա թվերը հայելային արտացոլմամբ են պատկերված, իսկ սլաքը պտտվում է մեզ համար սովորական դարձածի հակառակ ուղղությամբ: Մեխանիզմի այս եղանակն առաջարկվել է 2014 թ. իշխանության ներկայացուցիչների կողմից: Արտաքին գործերի նախարար Դավիդ Չոկեհուանկան վստահեցնում է, որ այդ որոշումն առավելագույն շեշտադրում է բնակչության ուշադրությունը սեփական պատմության և ծագման վրա, քանի որ Հարավային կիսագնդում արևային ժամերի վրա ստվերը միշտ շարժվում է «ժամացույցի սլաքի հակառակ ուղղությամբ»: Ի սկզբանե մեխանիկական ժամացույցները հայտնագործել են Հյուսիսային կիսագնդի վարպետները, այդ իսկ պատճառով յուրահատուկ ժամացույցներ ստեղծելով՝ բոլիվիացիները որոշել են ընդգծել իրենց «հարավային արմատները»:
Լա-Պասայի բնակիչների մեծ մասը զարմացել էր կենտրոնական հրապարակում տեղադրված նորարությամբ և ողջունել գաղափարը: Սակայն զբոսաշրջիկների համար հակառակ ուղղությամբ պտտվող ժամացույցը արտասովոր և անհարմար կարող է թվալ:
Շարունակությունը՝ այստեղ