ՇՎՏՄ-ն մի շարք խախտումներ է հայտնաբերել Լոռու մարզում
ОБЩЕСТВОԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մշտադիտարկման գործընթաց է իրականացրել Լոռու մարզի Սպիտակ քաղաքում:
Մի շարք խախտումներ են արձանագրվել Սպիտակի բենզալցակայաններում ու շինանյութի առևտրի կետերում՝ կապված դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանների ու ջերմաչափման գրանցամատյանների հետ:
Տեսչական մարմնի կողմից մշտադիտարկման գործընթացը ՀՀ ողջ տարածքում շարունակվում է:
Հիշեցնենք, որ ՇՎՏՄ-ն պարետի՝ մայիսի 3-ի N 63 որոշման համաձայն մշտադիտարկումներ է իրականացնում առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում՝ հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Как вы думаете, где будет Армения?



