«Սկզբում չէի պատկերացնում, թե ինչպես եմ խնամելու տղա երեխայի». Լուսինե Թովմասյանը` որդու 1-ամյակի, մանկական միջոցառման և ընտրած նվերի մասին
ЛАЙФ«Միսս Հայաստան 2003», «Վիցե միսս Եվրոպա 2006» Լուսինե Թովմասյանն այսօր նշում է որդու` Ալեքի 1-ամյակը: Tert.am Life-ի հետ Լուսինեն զրույցում ասաց, որ այդ առթիվ փոքրիկ խնջույք է կազմակերպել ամառանոցում, որին ներկա են լինելու Ալեքի տատիկ-պապիկները, քույրիկները:
«Օրը կնշենք ամառանոցում` ամենամտերիմ մարդկանց հետ: Ալեքը դեռ շատ փոքր է, շատ բան չի գիտակցում, օրն ավելի շատ Արիանայի համար է լինելու, քան իր: Առհասարակ, երեխաների ծննդյան օրերը պետք է կազմակերպել ոչ թե մեծերի, այլ հենց փոքրիկների համար: Արիանայի 1-ամյակին ևս խնջույք էի կազմակերպել, բայց երեխաների համար,- ասաց նա և հավելեց, որ Ալեքի համար հասցրել է նվեր գնել,-մանկական հեծանիվ եմ գնել, որպեսզի կարողանամ իրեն զբոսնելու տանել: Դեռ փոքրիկ է, առանձնահատուկ նվերների կարիք դեռ չկա»:
Լուսինեն անկեղծանում է, որ սկզբնական շրջանում չի պատկերացրել, թե ինչպես է խնամելու տղա երեխային, բայց հիմա սիրահարված է Ալեքի պայծառ աչքերին: «Ալեքը պայծառ, արև երեխա է, շատ ժպտերես է, մարդամոտ: Արիանայի հետ հրաշալի հարաբերություններ ունեն: Հետաքրքիր է, որ Արիանան չի խանդում եղբորը: Որպես մեծ քույր` շատ հոգատար է, խաղում է եղբոր հետ, հոգ տանում նրա մասին: Երբեմն, նույնիսկ ինձ է ասում, թե ինչն եմ սխալ անում»,- պատմեց մայրիկը:
Շարունակությունը՝ այստեղ