«Մենք 3 հարսանիք ենք ունեցել». Արսեն Սաֆարյանը` ամուսնության 19-ամյակի առթիվ կնոջը մատուցած անակնկալի և իրենց երեխաների մասին
ЛАЙФԵրգիչ Արսեն Սաֆարյանն ու կինը` Սաթեն Գաբրիելյանը, օրերս նշել են ամուսնության 19-ամյակը: Այս առիթով Tert.am Life—ը հետաքրքիր զրույց է ունեցել Արսենի հետ, ով պատմել է, թե ինչպես են նշել օրը, վերհիշել է իրենց ծանոթության ու երեք հարսանիքի պատմությունն ու խոսել երեխաների` Էլենի և Արթուրի մասին:
«Մեր ամուսնության օրը համընկավ մեր ընկերներից մեկի ծննդյան օրվա հետ, մի քանի հոգով հավաքվել էինք: Սաթենը մտածում էր` մոռացել եմ, թե ինչ օր է: Խնդրեցի, որ միացնեն իմ երգացանկից «Էս ինչ սիրուն ես» երգն ու ծաղկեփնջով ներս մտա: Անակնկալը պարզ էր, բայց ստացված, ուրախացավ: Հաճախ սեր չեմ խոստովանում, քանի որ ամեն ինչ խոսքերով չի որոշվում, բայց պարտադիր չէ տոն լինի, որ կնոջս ծաղիկներ նվիրեմ: Ես կարող եմ ծաղիկներ նվիրել մի սովորական երկուշաբթի: Մարդուն միայն խոսքերով չեն սիրում, սիրում են խորիմաստ լռելով, գործողություններով»,- ասաց Արսենը:
Արսենն ու Սաթենն առաջին անգամ հանդիպել են 1997 թվականին Երգի թատրոնում. Սաթենը Քրիստինե Պեպելյանի ընկերուհին է. «Առաջին հայացքից նրան առանձնացրի մյուսներից, երկար ժամանակ չէի մոտենում, հեռվից էի հետևում, որովհետև ինքս էլ դեռ կայացման փուլում էի: Նրա մեջ ինձ գրավեց մաքրությունը, անաղարտ լույսը, որ գալիս էր իրենից: Հետաքրքիր է, որ ես չեմ ասել` ես քեզ սիրում եմ, ասել եմ, որ նրա մեջ տեսնում եմ իմ կնոջն ու մեր երեխաների մայրիկին: Ամուսնացանք 2001 թվականին, ունեցանք երեք հարսանիք»:
Արսենը պատմեց, որ առաջին հարսանիքը Մոսկվայում է եղել. զույգը գնացել է նշանելու նպատակով, բայց Արսենը Սաթենին ասել է` էլ ե՞րբ հնարավոր կլինի այդքան մարդու հավաքել մի հարկի տակ, ու որոշել են միանգամից ամուսնանալ:
«Ունեցանք նաև հայկական մեծ հարսանիք` 700 հյուրով, պսակադրվեցինք եկեղեցում: Հարսի կողմն իմ մատանին մոռացել էր տանը, այդ պատճառով հյուրերից մեկի մատանին դրեցի մատիս,- ասաց նա և հավելեց, որ երկրորդ հարսանիքը Հրազդանում է եղել, այն առանձնահատուկ է դարձրել Արթուր Գրիգորիչը` իր անակնկալով: -Գաղտնիք չէ, որ մաեստրո Արթուր Գրիգորիչը խնջույքներ չի սիրում, այնուամենայնիվ, նրան հրավիրել էի երկրորդ հարսանիքիս: Ինձ համար անսպասելի` նա եկավ Երգի թատրոնի մեր սերնդի ներկայացուցիչների` Ալլա Լևոնյանի, Զարուհի Բաբայանի, Տիգրան Պետրոսյանի, Անդրեի, Քրիստինե Պեպելյանի և մյուսների հետ: Դա իմ ու Սաթիկի համար մեծ երջանկություն էր»:
Շարունակությունը՝ այստեղ