«Չէ՜, դու անկուշտ ու անհագուրդ ես, ցավոք, քանզի փակել ես սիրտդ ու ականջներդ…». Արմինկայի գրառումը
ЛАЙФԵրգչուհի Արմինկան նոր լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում նշել է. երազում է արթնանալ մի առավոտ ու բոլոր լուրերում կարդալ, լսել ու տեսնել մի բան միայն՝ աշխարհում կատարյալ խաղաղություն է։
«Մա՜րդ արարած, արդյո՞ք չի գա մի օր, երբ դու բավարաված կլինես… Հող, նավթ, փող, զենք, իշխանություն… Դեռ ինչքա՞ն պիտի խլես ու սպանես, քանդես ու ավիրես էն ամենը, ինչ քեզ նվեր է տրվել արարմանդ առաջին իսկ օրից:
Չէ՜, դու անկուշտ ու անհագուրդ ես, ցավոք, քանզի փակել ես սիրտդ ու ականջներդ: Չես ուզում լսել Արարչիդ խոսքը, չես սիրում ու չես հավատում Նրան…ու չես էլ գիտակցում, որ արդեն վաղուց քեզ վրա բերել ես Նրա բարկությունը…
Երազում եմ արթնանալ մի առավոտ, ու բոլոր լուրերում կարդալ, լսել ու տեսնել մի բան միայն. աշխարհում կատարյալ խաղաղություն է: Չկա պատերազմ, չկա հիվանդություն, չկա չարիք»,- գրել է նա։
Շարունակությունը՝ այստեղ