Էլվիս Փրեսլիի կիթառն ամերիկյան աճուրդում վաճառվել է 1,32 միլիոն դոլարով (լուսանկարներ)
КУЛЬТУРАԱմերիկյան աճուրդում վաճառվել է լեգենդար երաժիշտ Էլվիս Փրեսլիի կիթառը: Երաժշտական գործիքի համար վճարել են ռեկորդային 1,320,000 դոլար, գրում է tmz.com կայքը:
Փրեսլին այս կիթառով նվագել է 1954-1956 թվականներին: Martin D-1 տեսակի գործիքն օգտագործվել է «That's Alright» (Mama), «Blue Moon of Kentucky» և «Good Rockin' Tonight» հիթերի ձայնագրման ժամանակ:
Աճուրդում կիթառի համար վճարված գինը ռեկորդային է եղել Ռոքնռոլի արքայի վաճառված բոլոր իրերի մեջ:
Կիթառը գնելուց հետո երաժիշտը դրա վրա մետաղյա տառերով «Elvis» գրառումն էր ավելացրել, այժմ այդ գրառումից պակասում է «S» տառը:






1
Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
4
Ucom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связи
5
Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%



