Լուկաշենկոն Մինսկ կհրավիրի Ուկրաինայի և Ռուսաստանի գլխավոր դատախազներին
МЕЖДУНАРОДНОЕԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկ կհրավիրի ՌԴ եւ Ուկրաինայի գլխավոր դատախազներին՝ հետաքննելու «ձերբակալված զինյալների» հետ կապված իրավիճակը, հաղորդում է «Բելթա»-ն:
«Այդ պարապ զրույցները վերացնելու համար ես Ուկրաինայի եւ Ռուսաստանի գլխավոր դատախազներին կխնդրեմ Մինսկ գալ: Ես երեկ այդ հարցով երկար զրուցել եմ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: Իմ դիրքորոշւմը պարզ է. մենք ունենք օրենքներ, նրանք իրավախախտումներ են կատարել Բելառուսի տարածքում»,-ասել է նա:
Նրա խոսքով՝ դա լուրջ խնդիր է, որին պետք է վերջ դրվի:
Լուկաշենկոն նշել է, որ այդ թեմայի շուրջ մեծ աղմուկ է բարձրացել: «Պետք չէ բղավել հեռուստացույցով: Այս դեպքում արկղը չի օգնի: Կգործենք բացառապես օրենքով: Հարցի քաղաքականացում չի կարող լինել»,-հավելել է նա:
1
Стипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мира
2
Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей ср...
3
Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy»
4
«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу
5
Юнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете



