Ադրբեջանի՝ նավթի վաճառքից ստացվող եկամուտները կիսով չափ կրճատվել են. EADaily
ЭКОНОМИКАԸնթացիկ տարվա յոթ ամիսների ընթացքում Ադրբեջանի Պետական նավթային հիմնադրամն «Ազերի-Չիրագ-Գյունեշլի» և «Շահ-Դենիս» եկամտաբեր հանքավայրերից նավթի և գազի վաճառքից երկու անգամ ավելի քիչ գումար է ստացել, քան նախորդ տարի: Ինչպես ներկայացնում է EADaily-ն, եկամուտը կազմել է 2.7 մլրդ դոլար:
Ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալներով՝ նախորդ տարվա առաջին կիսամյակում վերոնշյալ հանքավայրերի նավթի և գազի վաճառքից ստացված եկամուտը կազմել էր 5.37 մլրդ դոլար:
Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը ստեղծվել է 1999 թվականին, այն կարգավորում է շահութաբեր նավթի և գազի վաճառքից ստացվող միջոցները՝ ըստ պետությանը պատկանող նավթային պայմանագրերի: «Ազերի-Չիրագ-Գյունեշլի» նախագծում SOCAR պետական ադրբեջանական ընկերությանն է պատկանում 25 տոկոսը, իսկ «Շահ-Դենիսում»՝ 16.7 տոկոսը:
Միևնույն ժամանակ երկրի նախագահ Իլհամ Ալիևն արդեն հայտարարել է, որ կառավարությունը կվերանայի բյուջեն՝ ելնելով բազային արժեքից: