Արցախում կորոնավիրուսի 1 նոր դեպք է գրանցվել
ОБЩЕСТВОԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք է գրանցվել:
Վարակը հաստատվել է Ստեփանակերտի բնակչի մոտ, ով նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր էր:
Միևնույն ժամանակ, COVID-19 –ի ախտորոշմամբ 13 հիվանդ ապաքինվել և լքել է մեկուսացման վայրը:
Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 251 մարդու մոտ, որից 227-ը հաղթահարել է հիվանդությունը:
Փաստացի բուժում է ստանում 23, ընդհանուր մեկուսացված է 44 քաղաքացի:
Բժիշկները 4 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 3-ինը՝ միջին ծանրության:
Թեստավորումների նպատակով 116 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր կատարվել է 7 071 փորձանմուշի հետազոտություն:
Արցախի տեղեկատվական շտաբ
1
Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»
2
Во Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрд
3
Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»
4
Отказ от традиционных ценностей ведёт не к свободе, а к хаосу
5
Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»



