ՃՏՊ Գորիս-Կապան ավտոճանապարհին․ կա տուժած
ОБЩЕСТВОՕգոստոսի 11-ին, ժամը 02։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիսի ոլորաններից դեպի փոքր կամուրջ տանող ճանապարհահատվածում ավտոմեքենան ընկել է ձորը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Գորիս-Կապան Մ-2 ավտոճանապարhի 6-րդ կմ-ին «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մուկուչ Բ․, ծնված 1982 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել գետում։ Վարորդը հոսպիտալացվել է Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



