Հաստատվեց հակաճգնաժամային 23-րդ միջոցառումը. աջակցություն կցուցաբերվի տուրիզմի ոլորտին
СПОРТԱջակցություն զբոսաշրջությանն ուղղակիորեն առնչվող առանձին ոլորտներում գործող տնտեսվարողներին:
Շահառու կարող են դառնալ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չհանդիսացող այն իրավաբանական անձինք կամ հաշվառված անհատ ձեռնարկատերերը, որոնք՝
▪️ստեղծվել են մինչև 2020 թվականի մարտի 31-ը
▪️ միջոցառման շրջանակում տրամադրվող աջակցության ամսվա ընթացքում ունեցել են առնվազն 3 աշխատող
▪️ 2020 թվականի առաջին եռամսյակի կամ այդ եռամսյակում ընդգրկված որևէ ամսվա համար ներկայացված ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի և (կամ) շրջանառության հարկի հարկային հաշվարկով տնտեսավարողի գործունեության առնվազն 50 տոկոսը վերաբերել է հետևյալ ոլորտներին՝
☑️կացության կազմակերպում
☑️հանրային սննդի կազմակերպում
☑️զբոսաշրջային գործակալությունների և օպերատորների գործունեություն, տեղերի ամրագրում և զբոսաշրջային ոլորտի այլ ծառայություններ
☑️առողջության վերականգնման կարիք ունեցող անձանց սոցիալական սպասարկում կացության ապահովմամբ։
Սույն որոշմամբ նախատեսվում է ամսական դրամաշնորհի տրամադրում, ժամանակահատվածը ընդգրկում է 2020 թվականի հուլիսից մինչև 2021 թվականի մարտ ամիսը ներառյալ։