Վրաստանը մինչև տարեվերջ 1,5 մլրդ դոլար կստանա միջազգային ֆինանսական ինստիտուտներից
ЭКОНОМИКАԿորոնավիրուսի համավարակի ֆոնին Եվրամիության խորհրդի կողմից 150 մլն եվրո մակրոֆինանսական օգնության հատկացումը Վրաստանին ԵՄ շատ կարևոր աջակցության արտահայտումն է: EADaily-ի փոխանցմամբ` նման հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի ֆինանսների նախարար Իվանե Մաչավարիանին:
«Այդ որոշման համար հիմք են ծառայել վրացական կառավարության իրականացրած կարևոր բարեփոխումները»,- ասել է վրաց նախարարը:
Նրա խոսքով` ներկա փուլում տարբեր միջազգային ֆինանսական ինտիտուտների հետ համաձայնեցվել է 1,5 մլրդ դոլարի ստացումը:
«Մի քանի տեխնիկական և ընթացակարգային հարցեր են մնացել կարգավորելու, մինչև տարեվերջ առնվազն 1,5 մլրդ դոլար կներգրավվի, որը կուղղվի Վրաստանի բյուջե: Դա թույլ կտա մեզ այս տարի ապահովագրվել բոլոր ֆինանսական ռիսկերից»,- հավելել է նախարարը:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак Карапетян
3
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Ucom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связи



