«Բեյրութի հարսնացուն»՝ նա չհասցրեց ամուսնանալ. զոհված աղջիկը դարձել է ազգային ողբերգության խորհրդանիշ
ОБЩЕСТВО25-ամյա Սահար Ֆարիսը հաջորդ տարի ծրագրել էր իր հարսանիքը: Բայց Բեյրութում տեղի ունեցած պայթյունը խլեց երիտասարդ բուժաշխատողի կյանքը. գրում է lifeblog.am-ը.
Նա սպասում էր գալիք հանդիսությանն իր սիրելիի՝ Գիլբերտ Ղարաանի հետ: Նրանք արդեն բնակարան էին ձեռք բերել եւ սկսել էին կահավորել այն: Երիտասարդները վայելում էին միասին անցկացրած յուրաքանչյուր պահը:

Բայց օգոստոսի 4-ի երեկոյան Լիբանանի նավահանգստում տեղի ունեցավ աղետը: «Երբ ծուխը նոր էր նկատվել, մենք 10 հոգանոց ջոկատ ուղարկեցինք: 6-ը գտնվել են հրշեջ մեքենայում, իսկ 4-ը `շտապօգնության մեքենայում», — հայտնել է հրշեջ ծառայության ղեկավարը: Սահարը նույնպես այդ աշխատախմբում էր: Հասնելով դեպքի վայր՝ հրշեջները շտապել են պահեստ և փորձել են բացել դուռը:

1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



