Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Կառավարությունը ծախսել է 144,5 միլիարդ դրամ․ որքանո՞վ է ծախսված գումարն օգտակար եղել տնտեսվարողների համար

ИНТЕРВЬЮ

«Առաջին լրատվական»-ը գրում է

«Կառավարության կողմից իրականացված հակաճգնաժամային ծրագրերը հնարավորություն տվեցին այն մարդկանց, ովքեր որ խիստ սահմանափակումների ընթացքում, երբ փակվել էին բոլոր խանութները, սրճարաններն ու այլ հանրային վայրերը և այդ մարդիկ զրկվել էին իրենց աշխատանքից ու ապրուստի միջոցից,  տրամադրված այդ աջակցության շնորհիվ կարողացան գոնե ինչ-որ չափով իրենց կենսական անհրաժեշտության հոգսը հոգալ, ժամանակավորապես օրվա հացի խնդիր լուծել, սակայն դա որևէ կերպ չփոխարինեց և չէր էլ կարող փոխարինել իրենց բիզնեսի  բերած եկամուտներին։  Հիմա այդ ծրագրերի մեծ մասը դադարեցված է և բիզնեսը կանգնած է հարկերը, վարձավճարներն ու մնացած ծախսերն ինքնուրույն հոգալու խնդրի առաջ։ Եթե հարկերդ կարողանաս վճարել ժամանակին ու պատշաճ ձևով, ապա հարկայինի հետ խնդիր չես ունենա, պարզապես  այստեղ հարցը հենց այն է, թե որտեղից այս պայմաններում բիզնեսը պետք է կարողանա գումար հայթհայթել  ու  պարտավորությունները կատարել»,- «Առաջին լրատվական»-ի  հետ զրույցում նշեց «Կասեցում» քաղաքացիական նախաձեռնության համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանը՝ այս համատեքտում հավելելով նաև, որ  զգալի անկում են ապրել առևտրաշրջանառության ծավալները։

 

Նշենք, որ կառավարությունը հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում ծախսել է շուրջ 144,5 միլիարդ դրամ։

Գրիգորյանի խոսքերով՝ անգամ ստեղծված ճգնաժամային իրավիճակում փոքր ու միջին ձեռնարկությունների համար հարկային շեմի նվազեցում կամ այլ ընդառաջում չի եղել, միայն խոշոր բիզնեսի պարագայում է, որ շահութահարկի կանխավճարների վճարումն է ժամանակավորապես հետաձգվել։

 

Բացի այս, մեր զրուցակիցը նաև նկատում է, որ դժվարություններ են առաջացել հատկապես այն տնտեսվարողների համար, որոնց բիզնեսը  կապված է հիմնականում ներմուծման հետ․ այսինքն՝ նրանք, ովքեր արտերկրից էին ապրանք ներմուծում, հիմա հասկանալի պատճառներով չեն կարողանում գնալ և տեղում ծանոթանալ ապրանքների խմբաքանակին, գործարքի պայմաններին, բեռնափոխադրման գործընթացին և այլն, ինչն էլ իր հերթին  գործարարներին այլ խնդիրների առաջ է կանգնեցնում։

«Օնլայն ռեժիմով հնարավոր չէ ամեն ինչ անել այնպես, ինչպես անում ենք, օրինակ, անմիջական շփման ժամանակ, ինչի արդյունքում բազմաթիվ  պրոբլեմներ են ի հայտ գալիս։ Ինչ վերաբերում է մաքսային մարմինների հետ փոխհարաբերություններին, ապա լավ կլիներ, որ մաքսային մարմինները գոնե այս ընթացքում մի փոքր մեղմ վերաբերեին գործարարներին, փաստաթղթաշրջանառությանը, որովհետև այս ամիսների ընթացքում գործարարների համար ներմուծում իրականցնելը սովորականից ավելի շատ բարդությունների հետ է կապված, իսկ արտահանման դեպքում վիճակն առավել սարսափելի է․ մանր արտահանողներից շատ-շատերը ընդհանրապես դադարեցրել են արտահանումը՝ ոսկերիչները, նկարիչները և այլք, որովհետև այլևս պատվիրատուներ չունեն, իսկ խոշորները թեպետ կարողանում են ինչ-որ չափով  արտահանում իրականացնել, բայց նրանք էլ իրենց հերթին այլ պրոբլեմների առաջ են կանգնած»,- շեշտեց գործարարն ու միևնույն ժամանակ անդրադառնալով նաև այս ընթացքում օնլայն առևտրի զարգացմանը, նշեց․

«Այս մասով կարող եմ անձամբ իմ օրինակը բերել․ պանդեմիայի շրջանում, երբ երկիրն ամբողջությամբ փակված էր, ես օնլայն առևտրի միջոցով նորմալ գործ արեցի, սակայն երբ ավարտվեց կարանտինային վիճակը և եկանք այս կիսաբաց վիճակին՝ օնլայն առևտուրը կրկին անկում ապրեց, որովհետև մեր երկրում օնլայն առևտուրը չունի զարգացվածության այն աստիճանը, ինչպիսին ԱՄՆ-ում և Եվրոպայում է․սա, հավանաբար, կապված է մեր մենթալիտետի հետ»։

Սամսոն Գրիգորյանի կարծիքով՝ կառավարության  փոքր ու միջին բիզնեսին առնչվող ծրագրերը թեև արմատապես չեն փոխել տիրող իրավիճակը, սակայն շատերին թույլ չեն տվել սոված նստել տանը՝ ի տարբերություն ժամանցային բիզնեսի ու սպասարկման ոլորտի ներկայացուցիչների։ Այսուհանդերձ, Գրիգորյանի փոխանցմամբ՝ այսօր բազմաթիվ ձեռնարկություններ կանգնած են փակման շեմին կամ աշխատակիցների մեծամասնության կրճատման խնդրի առաջ։

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию