Արքայազն Հարին Netflix-ի նոր վավերագրական ֆիլմում է նկարահանվել (տեսանյութ)
КУЛЬТУРАՄեծ Բրիտանիայի արքայազն Հարին Netflix-ի Rising Phoenix (Վերածնվող Փյունիկ) անվանումով նոր վավերագրական ֆիլմում է նկարահանվել, որը եթեր է հեռարձակվելու օգոստոսի 26-ին։ Այն Պարաօլիմպիկ խաղերի մասնակիցների մասին է, որի թրեյլերը հայտնվել է Netflix-ի յութուբյան ալիքում։
Հարին ֆիլմում է հայտնվում որպես ռազմական գոտիներում վիրավորում ստացած և հաշմանդամ դարձած զինվորականների համար մրցումների՝ «Անհաղթների խաղեր»-ի (Invictus Games) հիմնադիր։
«Այս աշխարհում սպորտից բացի չկա որևէ այլ բան, որը կարող է ձեզ խավարից այդպես դուրս քաշել»,- ֆիլմում ասում է Հարին։
Կինոնկարը շարժման պատմություն է ներկայացնում, որը կոչված է հաշմանդամության, տարբեր լինելու և մարդկային ներուժի մասին աշխարհընկալումներ փոխել, ասվում է ֆիլմի բնութագրում:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



