Թուրքիայում ձերբակալել են սիրիացի փախստականների օրգանների վաճառքով զբաղվող իսրայելցու
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի իշխանությունները ձերբակալել են Իսրայելի մի քաղաքացու, որին կասկածում են օրգանների վաճառքի մեջ, գրում է Salon-ը՝ վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները:
Նրանց փոխանցմամբ՝ Ստամբուլում ծագումով ուկրաինացի Իսրայելի քաղաքացի Բորիս Ուոքերը, որի իրական ազգանունը Վոլֆման է, սիրիացի փախստականների հետ օրգանների վաճառքի շուրջ համաձայնության էր եկել: Իսրայելի քաղաքացին այդ ապօրինի վիրահատությունները պլանավորում էր կատարել Թուրքիայի փոքր կլինիկաներում, հայտնում է RIA Novosti-ն:
Թուրքիայի դատարանի վճռով՝ 40 օր անց կասկածյալին կարտահանձնեն Իսրայել, որտեղ նրա դեմ եմղադրանք կներկայացվի: Վոլֆմանի նկատմամբ 2008-2014թթ. միջազգային հետախուզում էր հայտարարվել Կոսովոյում, Ադրբեջանում եւ Շրի Լանկայում: Համաձայն մեղադրանքների՝ նա յուրաքանչյուր օրգանի վաճառքից 70-100 հազար եվրո է ստացել:



