Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Հայկական և իսրայելական բանակները՝ հաղթողի կարգավիճակով. Երևանը նոր սահմաններ է գծում դիվանագիտական ճակատում

ИНТЕРВЬЮ

1in.am-ը գրում է

«Փաստացի ստացվում է, որ մերձավորարևելյան և մեր ընդհանուր մեծ տարածաշրջանում հայկական բանակը և իսրայելական բանակը հաղթող և մարտնչող բանակների կարգավիճակ ունեն: Եվ արդեն պարզ է, որ այստեղ բանակցություններ են լինելու, խոսակցություններ են լինելու և փորձեր են լինելու: Պետք է սպասել, որ այս ուղղությամբ բավական լուրջ ակտիվություն է դիտվելու»:

Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի՝ իսրայելական Jerusalem Post պարբերականին տված վերջին հարցազրույցը, որը հրապարակվեց նախորդ ամսվա վերջին, լայն արձագանք ստացավ և՛ Հայաստանում, և՛ արտասահմանում, այդ թվում՝ իսրայելցի վերլուծաբանների շրջանում: Հայաստանի ԱԳ նախարարը այդ հարցազրույցում խոսել էր ոչ միայն հայ-ադրբեջանական հակամարտության հուլիսյան սրացման և Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու անհրաժեշտության, այլև հայ-իսրայելական հարաբերությունների ամենացավոտ և սուր խնդիրներից մեկի՝ Իսրայել-Ադրբեջան ռազմատեխնիկական համագործակցության, ավելի պարզ ասած՝ Ադրբեջանին իսրայելական զենք վաճառելու մասին:

Զոհրաբ Մնացականյանը ընդգծել էր, որ Ադրբեջանին զենք վաճառելը մահացու է, քանի որ ադրբեջանական կողմը երբեք չի վարանում այդ զենքը կիրառել Հայաստանի քաղաքացիական ենթակառուցվածքների և քաղաքացիական բնակչության դեմ: Հետևաբար՝ «Իսրայելը պետք է վերջ դնի Ադրբեջանի հետ իր մահացու գործարքին»:

 

Իսրայելա-ադրբեջանական առևտուրը սպառազինության ոլորտում հիմա առավել արդիական է դարձել ոչ միայն այն պատճառով, որ ադրբեջանական կողմը Իսրայելից գնված թանկարժեք անօդաչուները կամ այլ զինատեսակներ օգտագործում է հայկական բանակի և քաղաքացիական բնակչության դեմ, այլև հաշվի առնելով այն փաստը, որ վերջին տարիներին, Միջազգային խաղաղության ուսումնասիրությունների ստոկհոլմյան ինստիտուտի տվյալներով, Իսրայելը դարձել է Ադրբեջանի զենքի թիվ 1 մատակարարը՝ շրջանցելով այնպիսի խոշոր մատակարարի, ինչպիսին Ռուսաստանն է:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԵՊՀ արաբագիտության ամբիոնի վարիչ, արևելագետ Հայկ Քոչարյանը։

– Պարոն Քոչարյան, արտգործնախարարի հարցազրույցի առանցքային կետը իր այն հայտարարությունն էր, որ Իսրայելը պետք է դադարեցնի «մահացու զենքի» վաճառքը Ադրբեջանին: Դուք ինչպե՞ս եք մեկնաբանում այս հայտարարությունը: Մեր տեսանկյունից սա, իհարկե, չափազանց կարևոր և անհրաժեշտ հայտարարություն էր, որն ուղղված է Հայաստանի անվտանգության ուղղակի սպառնալիքը չեզոքացնելուն, բայց կան նաև ընդդիմախոսներ, ովքեր ասում են, թե սա շատ խիստ տոնով արված և շատ կոշտ հայտարարություն էր: Նախկինում նման կոչեր չե՞ն եղել:

– Խնդիրը հետևյալն է, որ ամեն հայտարարություն, այդ թվում՝ նախկին հայտարարությունները, բխում են որոշակի համատեքստից և տվյալ իրավիճակից: Իսկ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած իրադարձությունները ցույց տվեցին, որ հարկավոր է ընդգծել մեր երկրի արտաքին քաղաքականության պրո-ակտիվությունը և ինչ-որ տեղ էլ նաև առաջ գնացող հայտարարություններ անել, որը և արվել է, և այդ հարցազրույցում արված մատնանշումը շատ տեղին է: Դրա ո՛չ դրական, ո՛չ բացասական լինելու հարց չկա, մեր դիրքորոշումն է նշվում արդեն փոխված իրավիճակում՝ թե՛ ներքաղաքական փոփոխությունների և թե՛ տարածաշրջանում մեր բանակի ցուցաբերած մարտական բարձր պատրաստականության ֆոնին: Սա դիվանագիտական ճակատում նոր սահմաններ գծելուն միտված քայլ էր, և այդ սահմաններն, ըստ երևույթին, գծվել են:

Ես չէի ասի, թե սա խիստ հայտարարություն էր, և այլն: Ես կասեի՝ հայկական շահերը ցույց տվող, շահերը մատնանշող և երևացող դրոշակներ են դրվում տարբեր ուղղություններով՝ ցույց տալով, որ այստեղ սրանք են մեր շահերը, և մենք հետամուտ ենք, այնտեղ նրանք են, և մենք հետամուտ ենք, և այսպես շարունակ: Եվ դա զգացվում է: Ամբողջ վերջին շրջանի զարգացումներն էլ խոսում են հենց դրա մասին, որ մեր արտաքին քաղաքականությունը ավելի պրո-ակտիվ է, ինչը գովելի է: Բայց սա գործ է, որը ամենօրյա աշխատանք է պահանջում:

Այստեղ արդեն մյուս հարցն է գալիս, որովհետև մենք այդ ուղղությամբ՝ Իսրայելի հետ հարաբերություններ հաստատելու հարց ունենք: Ինչպես գիտեք՝ վերջերս դեսպանատների բացման մասին խոսք գնաց, և օրեցօր երևում է, որ ավելի ակտիվ դիվանագիտություն է պահանջվելու այս ուղղությամբ: Այնպես որ, հաջորդիվ երևի թե պետք է նաև արտգործնախարարությունից լսենք, որ այդ ուղղությամբ նոր նշանակումներ են արվել, նոր խնդիրներ են ձևակերպվում: Ես, կարծես, մամուլում չտեսա մեր դեսպանի արձագանքը, չհանդիպեցի որևէ տեղ, թե Իսրայելում Հայաստանի դեսպանը ինչ խնդիրներ է տեսնում այս ուղղությամբ: Խնդիրներ կարող է և կան, որոնք բացահայտ չեն ասվում, բայց այդ ուղղությամբ էլ գործ կա անելու, և ինձ թվում է՝ կանեն, քանի որ այդ ուղղությունը դառնում է արդիական:

Փաստացի ստացվում է, որ մերձավորարևելյան և մեր ընդհանուր մեծ տարածաշրջանի մեջ հայկական բանակը և իսրայելական բանակը հաղթող և մարտնչող բանակների կարգավիճակ ունեն: Եվ արդեն պարզ է, որ այստեղ բանակցություններ են լինելու, խոսակցություններ են լինելու և փորձեր են լինելու: Այսինքն՝ պետք է սպասել, որ այս ուղղությամբ բավական լուրջ ակտիվություն է դիտվելու: Դա չի նշանակում, որ Իսրայելը դադարեցնելու է զենքի վաճառքը Ադրբեջանին, որովհետև Իսրայելն էլ ունի իր շահերը, որոնք, բնականաբար, միշտ չէ, որ համընկնում են Հայաստանի շահերի հետ:

– Մենք, իհարկե, գիտենք, թե մերձավորարևելյան, ու մասնավորապես՝ թե՛ արաբական, թե՛ իսրայելական ուղղությունները ինչքան կարևոր են մեր արտաքին քաղաքականության ընդհանուր օրակարգում: Նման մոտեցումները խոսում են այն մասին, որ ինչ-որ նոր քաղաքականությո՞ւն է առաջ քաշվում: Եթե այո, ապա ո՞րն է այդ քաղաքականությունը:

– Քաղաքականությունը Հայաստանի Հանրապետության շահերն են, որոնք չեն ենթադրում, որ եթե Իսրայելի հետ ենք բանակցում՝ ինչ-որ մեկի հաշվի ենք բանակցում: Ո՛չ: Իսրայելի հետ ունենք մեր օրակարգը, արաբական երկրների հետ ունենք մեր օրակարգը, հարևան Իրանի հետ ունենք ուրիշ օրակարգ: Սրանք տարբեր օրակարգեր են: Այս պետությունների միջև, իհարկե, կան խաչվող և իրար հակասող օրակարգեր, բայց այստեղ արդեն դիվանագիտությունն է աշխատում և վերլուծական հանրույթը, որ փորձում են այդ ամենը հասկանալ: Եթե նայենք մերձավորարևելյան քարտեզը՝ այնտեղ էլ միանշանակ չէ, որ Իսրայելը մերժված է բոլոր արաբական երկրների կողմից: Այսօր տարածաշրջանի բոլոր առաջատար և ինքնաբավ արաբական պետությունները գիտակցում են, որ առանց Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու՝ չեն կարող բարելավել Մերձավոր Արևելքի անվտանգության միջավայրը: Դրա համար պարբերաբար լսում ենք, որ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան ինչ-որ բաներ են բանակցում Իսրայելի հետ: Այսինքն՝ այդ կարծրատիպային պատկերացումը, որ արաբական երկրների և Իսրայելի շահերը անպայման հակասում են, ճիշտ չէ: «Ռեալ պոլիտիկի» դաշտում տվյալ երկրների քաղաքական ղեկավարությունները հասկանում են, որ տարածաշրջանի ուժեղ բանակ և անվտանգության համակարգ ունեցող պետության հետ չհամագործակցելը անհնար է դարձնում տարածաշրջանում անվտանգության համակարգ ստեղծելու կամ տարածաշրջանի անվտանգության միջավայրը բարելավելու գործընթացը:

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию