Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. 19-ամյա վարորդը Opel-ով մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ջրատարում
ОБЩЕСТВОԱյսօր՝ օգոստոսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:
Ժամը 16:20-ի սահմաններում, 19-ամյա Հակոբ Խաչատրյանը, իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով, Նորապատ-Հայկավան ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել ջրատարում:
Վթարի հետևանքով վարորդ Հ. Խաչատրյանն ու ուղևորներ, 23-ամյա Արման Մարտինյանն ու 29-ամյա Հովհաննես Հաջյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյան, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



