Եվ նորից Կոկո Շանելի թեւավոր խոսքերի մասին
ЛАЙФՄենք արդեն ներկայացրել ենք նորաձեւության աշխարհը մեկընդմիշտ փոխած Կոկո Շանելի տասը ամենահայտնի թեւավոր խոսքերը, իսկ հիմա առաջարկում ենք նրա տպավորիչ խոսքերից եւս մի քանիսը.
Կինն անհանգստանում է ապագայի մասին մինչեւ ամուսնանալը: Տղամարդը չի անհանգստանում ապագայի մասին մինչեւ ամուսնանալը:
Գեղեցկության մասին հոգ տանելը պետք է սկսել սրտից ու հոգուց, հակառակ դեպքում ոչ մի կոսմետիկա չի օգնի: Կինը, որը կոսմետիկայից չի օգտվում, ինքն իր մասին չափից մեծ կարծիք ունի:
Կնոջ համար գլխավորը մշտապես աշխատելն է: Միայն աշխատանքն է թարմ եռանդ հաղորդում, իսկ եռանդն էլ իր հերթին հոգ է տանում նրա մարմնի մասին:
Զսպել ինքդ քեզ, երբ վիրավորված ես ու տեսարաններ չսարքել, երբ ցավ ես զգում՝ ահա թե ինչ է նշանակում իդեալական կինը:
Ամեն ինչ ձեր ձեռքերում է, դրա համար էլ ձեռքերը երբեք չի կարելի ծալել:
Ձեռքերը աղջկա այցեքարտն են, վիզը՝ նրա անձնագիրը, կուրծքը՝ արտերկրի անձնագիրը:
Ծերությունը չի պաշտպանի սիրուց, բայց սերը կպաշտպանի ծերությունից:
Հագնվելու իմ ոճով ես առաջացնում էին շրջապատի ծաղրանքը, բայց հենց դա էր իմ հաջողության գաղտնիքը:
Ես միշտ տարբերվել եմ մյուսներից: Իսկական երջանկությունը թանկ չէ, իսկ եթե դրա համար ստիպված ես բարձր գին վճարել, ուրեմն այն կեղծիք է:
Հակասությունն այն է, որ որքան հիմար ու անտաղանդ է տղամարդը, այդքան ավելի շատ պահանջներ է ունենում կնոջ նկատմամբ:



