Մադրիդում հարյուրավոր մարդիկ բողոքի ակցիա են անցկացրել ընդդեմ դիմակների պարտադիր կրման
ВИДЕОԿիրակի Մադրիդում է հավաքվել ցուցարարների բազմությունը՝ բարձրաձայնելու իր առարկությունը կապված դիմակների պարտադիր կրման եւ այլ միջոցառումների հետ, որոնք մտցվել են կորոնավիրուսի տարածման կանխման նպատակով, հայտնում է BBC-ն։
Մարդիկ եկել են պաստառներով եւ կարգախոսներ են վանկարկել։
Դիմակների պարտադիր կրման կանոնը նախապես մտցվել էր մայիսին հանրային տրանսպորտով ճանապարհորդող անձանց համար, իսկ ավելի ուշ տարածվել է ամբողջ երկրի վրա։
Բողոքի ցույցերն ընթացել են կառավարության կողմից նոր սահմանափակումները մտցնելուց 2 օր հետո, որոնք ներառում են հանրային վայրերում ծխելը։
Իսպանիան աշխարհի այն երկրներից մեկն է, որն առավել շատ է տուժել COVID-19 համավարակի պատճառով։
Երկում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է ավելի քան 28 600 մարդ։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes
5
День рождения в Италии с Юнибанком



