Էտո’Օ. Եթե Մեսին հեռանա, «Բարսելոնան» պետք է անվանափոխվի
СПОРТԿամերունի հավաքականի եւ «Բարսելոնայի» նախկին հարձակվող Սաուել Էտո’Օ-ն կարծիք է հայտնել կատալոնական ակումբի առաջատար Լիոնել Մեսիի հնարավոր հեռանալու մասին:
«Եթե Մեսին որոշի հեռանալ, ապա պետք է փոխել ակումբի անվանումը: Պետք է հնարավոր ամեն բան անել, որպեսզի Լեոն կարիերան ավարտի «Բարսելոնայում»:
«Բարսելոնան» դա Մեսին է: Ես ցանկանում եմ, որ ակումբը վերադառնա և հաջողությունների մասին երազի նոր մրցաշրջանում: Հույս ունեմ, որ ղեկավարությունը որոշումներ կկայացնի ի շահ ակումբի»,- կամերունցու խոսքը մեջբերում է TyC Sports-ը:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում Մյունխենի «Բավարիայից» 2:8 հաշվով կրած պարտությունից հետո լուրեր են շրջանառվում, որ Մեսին ցանկանում է հեռանալ «Բարսելոնայից»: Արգենտինացի հարձակվողի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է իտալական «Ինտերը»: