Թուրքիան Սեւ ծովում բացել է իր պատմության մեջ բնական գազի խոշորագույն հանքավայրը․ Էրդողան
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիան Սեւ ծովում բացել է իր պատմության մեջ բնական գազի խոշորագույն հանքավայրը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է «Անադոլուն»։
Նրա խոսքով՝ Թուրքիան «Թունա-1» գոտում հայտնաբերել է 320 մլրդ խոր․մետր ծավալով բնական գազի խոշորագույն հանքավայր։ Նա նշել է, որ էներգետիկան ոչ միայն զարգացման հիմնական գործոնն է, այլեւ կարեւոր դեր է խաղում ազգային անկախության ապահովման գործում։
«Մեր նպատակն է՝ մինչեւ 2023 թվականը սեւծովյան գազը փոխանցել ժողովրդի օգտագործմանը։ Թուրքիան մտադիր է երկրում էներգետիկայի հետ կապված խնդիրներն արմատապես լուծել»,- հայտարարել է նա։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



