BTS-ի նոր ու գունեղ տեսահոլովակը մի քանի ժամում ավելի քան 48 մլն դիտում է ունեցել (տեսանյութ)
КУЛЬТУРАՀարավկորեական BTS խմբի Dynamite անգլալեզու երգի նոր տեսահոլովակը YouTube-ում մի քանի ժամում ավելի քան 48 միլիոն դիտում և ավելի քան 5,5 միլիոն հավանում է ստացել։
Գունեղ տեսահոլովակում կատարողներն առանձին-առանձին իրենց պարային ունակություններն են ցուցադրում ննջարանում, ճաշարանում, երաժշտական խանութում, ապա միավորվում են՝ ներկայացնելով ընդհանուր պարային համար։
Forbes-ը նշում է, որ հարավկորեացի երաժիշտների նոր աշխատանքը հիշեցնում է այնպիսի հաջող ստեղծագործություններ, ինչպիսիք են՝ Ջասթին Թիմբերլեյքի Can't Stop The Feeling-ը (2016 թվական) և Քեթի Փերիի California Gurls-ը (2010 թվական):
Այս սինգլի թողարկման մասին խումբը հայտարարել էր դեռևս հուլիսի վերջին: Մասնակիցները հայտնել էին, որ այն կընդգրկվի իրենց նոր ալբոմում, որը կթողարկվի այս տարվա վերջին:
1
Станьте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением
2
Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян
3
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
4
Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»
5
«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июле



