Սպորտսմեն տղա էր, սովորական ինֆարկտ է․ Արագածավանի համայնքապետը՝ մահացած զինծառայողի մասին
ОБЩЕСТВОՊաշտպանության նախարարությունն այսօր հայտնեց, որ երեկ ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ զորամասերից մեկում ժամկետային զինծառայող, 19-ամյա շարքային Խաչիկ Գասպարի Բաղդասարյանը կորցրել է գիտակցությունը: Նրան տեղափոխել են ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:
Մահացած զինծառայողը Արագածոտնի մարզի Արտենի համայնքից էր։ Արագածավան խոշորացված համայնքի ղեկավար Անդրանիկ Պապիկյան ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ տղան ինֆարկտ է ստացել։ «Սպորտսմեն տղա էր, սովորական ինֆարկտ է։ Նրա ընտանիքը Ռուսաստանում էր, այսօր վերադարձել են Հայաստան։ Նա էլ էր Ռուսաստանում բնակվում, եկել էր Հայաստան՝ բանակ գնալու, այն էլ այս դեպքը պատահեց»,-ասաց Պապիկյանն ընդգծելով, որ տղան որևէ առողջական խնդիրներ չի ունեցել։
1
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
2
При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт
3
До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank
4
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
5
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян



