Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերը եռապատկվել են մեկ ամսվա ընթացքում. CNN
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին օրերին եռապատկվել է մեկ ամսվա կտրվածքով: Այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով Ֆրանսիայի ազգային առողջապահության նախարարությանը:
Հուլիսի 23-ի տվյալներով՝ մեկ շաբաթվա ընթացքում կորոնավիրուս էր հաստատվել 4397 մարդու մոտ: Մինչդեռ օգոստոսի 10-16-ը երկրում արձանագրվել է վարակման 15 706 դեպք:
«Թեստերի արդյունքներով դրական դեպքերը եռապատկվել են օգոստոսին»,- կիրակի հայտարարել է առողջապահության նախարար Օլիվիե Վերանը: Նշվում է, որ մեկուսացման վերացումից ի վեր ամենաբարձր մեկօրյա ցուցանիշը (4711) գրանցվել է հինգշաբթի
Եվրոպական երկրում համավարակի ողջ ընթացքում կորոնավիրուսով վարակվել է 238 002 դեպք, որոնցից 30 512-ը՝ մահվան ելքով:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



