Բայդենը հայտարարել է, որ պատրաստ է բարձրացնել հարուստների հարկերը
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Ջո Բայդենը հայտարարել է, որ ընտրվելու դեպքում նախատեսում է բարձրացնել նրանց հարկերը, ովքեր տարեկան 400 հազար դոլարից ավելի են ստանում, բայց ոչ մի նոր հարկ չի լինի նրանց համար, ովքեր ավելի քիչ են վաստակում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ես հարկերը կբարձրացնեմ նրանց համար, ովքեր 400 հազարից ավելի են ստանում։ Ինչո՞ւ։ Որովհետեւ ժամանակն է, որ նրանք սկսեն վճարել մեր տնտեսական պարտավորությունների իրենց բաժինը։ Ես ոչ մեկին չեմ պատժում։ Մեծահարուստները պետք է ներդնեն իրենց արդարացի բաժինը, իրենց բաժինը պետք է ներդնեն կորպորացիաները»,- ասել է Բայդենը ABC հեռուստաալիքի հետ զրույցում։
Ի պատասխան հարցին՝ հարկեր կլինե՞ն նրանց համար, ովքեր ավելի քիչ են ստանում, նա ասել է․ «Դրա անհրաժեշտությունը չի լինի»։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



