Կովկասի բնության հիմնադրամը շուրջ 87,000 եվրո է հատկացրել «Խոսրովի անտառ» պետական արգելոցին
ОБЩЕСТВОԿովկասի բնության հիմնադրամի /CNF/ կողմից 2020 թվականի երկրորդ ֆինանսական փոխանցումն է կատարվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցին: Հատկացումը կազմել է շուրջ 87 հազար եվրո, տեղեկացնում է Կովկասի բնության հիմնադրամը:
Նշենք, որ տարեսկզբին պահպանվող այս տարածքին CNF-ի կողմից տրվել էր ֆինանսական տարվա առաջին հատկացումը, որը կազմել էր շուրջ 93 հազար եվրո:
Առաջիկայում նախատեսվում են նաև հերթական փոխանցումները ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության կազմում գտնվող մյուս 3 ՊՈԱԿ-ներին՝ «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին, «Դիլիջան» և «Արփի լիճ» ազգային պարկերին:
Տրված աջակցությամբ CNF-ը շարունակում է համաֆինանսավորել բնության հատուկ պահպանվող տարածքների ընթացիկ ծախսերը՝ բարելավելու ԲՀՊՏ-ների կառավարման արդյունավետությունը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



