Ереван, 27.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Չե­ղած տե­ղից ստեղծ­ված ճգնա­ժամն իշ­խա­նու­թյուն­ներն ավե­լի են խո­րաց­նում

АНАЛИТИКА

Past.am

Երկու տարի շարունակ Հայաստանի դատական իշխանությունները ճնշումների տակ են գտնվում։ Խնդիրն այն է, որ իշխանությունները չեն հանդուրժում դատական իշխանության անկախությունը, ինքնուրույնությունը և առանձնացվածությունը։ Սակայն այս համատեքստում տեղին է նկատել, որ ժողովրդավարության առանցքային տարրերից մեկը վերաբերում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների տարանջատվածությանը և անկախությանը։

Գաղտնիք չէ, որ իշխանության երեք ճյուղերի արդյունավետ գործունեությունն է միայն երաշխավորում զսպումների ու հակակշիռների մեխանիզմը, որը հնարավորություն է տալիս վերահսկելու ու փոխլրացնելու միմյանց ՝ կանխելով ուղղակի միջամտությունը։ ՀՀ իշխանությունները նախընտրում են ամեն պատեհ առիթի խոսել ժողովրդավարության մասին և ընդգծել, թե իրենց իշխանության հաստատումից հետո ժողովրդավարությունը մեծ առաջընթաց է գրանցել, իսկ իրականում մենք տեսնում ենք մի իրավիճակ, երբ անընդհատ փորձեր են կատարվում ներգործել դատարանների գործունեության վրա։

Սակայն առավել վերահսկելի դատական համակարգ ունենալու գործընթացը իշխանությունները փորձում են «սղղացնել» դատական համակարգի բարեփոխումների անվան տակ, այդ նպատակով էլ նրանք հայտարարեցին դատական համակարգում վեթինգի իրականացման անհրաժեշտության մասին, և մինչև հիմա այդ թեման գտնվում է նրանց օրակարգում։

Բայց իրենց նպատակների ճանապարհին իշխանությունների համար հիմնական խոչընդոտը Սահմանադրական դատարանն է շարունակում մնալ, քանի որ սահմանադրական արդարադատությունն իրականացնող այս մարմինն իրավասություն ունի հակասահմանադրական ճանաչել իշխանությունների որոշ գործողություններ և որոշումներ։ Ուստի և ՍԴ-ի հարցերը լուծելու նպատակով նախ՝ ակնհայտ ճնշումներ գործադրվեցին ՍԴ նախագահի և անդամների վրա, ապա ԱԺ-ում ընդունվեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով դադարեցվում են ՍԴ 3 անդամների՝ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի և Հրանտ Նազարյանի լիազորությունները, իսկ Հրայր Թովմասյանը դադարում է պաշտոնավարել որպես ՍԴ նախագահ։

Այս փոփոխություններից հետո իշխանությունները հնարավորություն ստացան ընտրել 3 նոր ՍԴ դատավորներ, սակայն նրանց այդպես էլ չի հաջողվում ընտրել համապատասխան թեկնածուներին։ Այստեղ շատ կարևոր հարց է թեկնածուների քաղաքական չեզոքության սկզբունքը, որպեսզի նրանք չասոցացվեն որևէ քաղաքական ուժի հետ, սակայն իշխող ուժի ներկայացուցիչները փորձում են այնպիսի թեկնածուներ ընտրել, որոնք առավել վերահսկելի և կանխատեսելի կլինի իրենց համար։

Դատական համակարգի շուրջ հնարավոր զարգացումներից մեկն էլ կարող է լինել այն, որ ՍԴ նոր դատավորների ընտրությամբ իշխանությունների գործողությունների արդյունքում ՍԴ-ում ստեղծված ճգնաժամը ոչ թե հանգուցալուծվի, այլ ավելի խորանա։ Խնդիրն այն է, որ ՍԴ «նախկին» դատավորներն իրենց իրավունքների խախտումն արձանագրելու և վերականգնելու համար դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Ավելի վաղ տեղեկություններ տարածվեցին այն մասին, թե Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է Սահմանադրական դատարանի նախագահի և դատավորների դիմումն ընդդեմ Հայաստանի։ Սակայն հետագայում պարզվեց, որ մերժումը վերաբերում էր միջանկյալ նորմի գործադրմանը։ Իսկ Սահմանադրական դատարանի նախագահի և դատավորների գործը ներկայումս գտնվում է քննության փուլում։

Իրավիճակը կարող է ավելի բարդանալ այն դեպքում, երբ ՄԻԵԴ-ն արձանագրի, որ ՍԴ դատավորների իրավունքները խախտվել են։ Իսկ նման արձանագրումը, բացի փոխհատուցումներից, կարող է ենթադրել նաև նրանց նախկին փաստացի իրավական կարգավիճակի վերականգնում։ ՍԴ-ի շուրջ ճգնաժամ ձևավորելով ու այդ ճգնաժամը դեռ չհաղթահարած՝ իշխանական շրջանակներն արդեն իսկ ձեռնամուխ են եղել նոր նախաձեռնության, այն է՝ ընդհանրապես ազատվել ՍԴ-ի գոյությունից։

Դրա համար էլ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը օրերս 8 կողմ և 7 դեմ ձայների հարաբերակցությամբ որոշել է բարձրագույն դատական ատյաններից ՍԴ-ն ու Վճռաբեկ դատարանը միավորելու և մեկ Գերագույն դատարան ստեղծելու հայեցակարգը ներառել առաջիկայում հանրային քննարկման ներկայացվող սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում: Իհարկե, այս նախաձեռնությունը պատահական լինել չի կարող, քանի որ իշխանությունները տևական ժամանակ է, ինչ հայտարարում են ՍԴ-ն լուծարելու իրենց նպատակադրումների մասին։

Բայց թե ո՞րն է գործող ինստիտուտները բարեփոխելու, այդ ինստիտուտների գործունեությունը կատարելագործելու փոխարեն դրանք լուծարելու և ֆիկտիվ փոփոխություններ անելու իրական անհրաժեշտությունը, մնում է հարցական։ Առավել ևս, որ այս ընթացքում նրանք զբաղված են նույն ՍԴ կազմը փոխելու «առաքելությամբ»: Այսինքն, կա երկու տարբերակ. կամ ԳԴ ստեղծման գաղափարը պարզ թատրոն է, կամ ՍԴ նոր անդամները ժամանակավոր «կամակատարներ» են դառնալու՝ մինչև նոր Սահմանադրության ընդունումը իշխանության քաղաքական ցանկությունները սպասարկելու համար:

 

Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха