Փլատակների տակից դուրս բերվեց 3-րդ տուժածը, ցավոք մահացած վիճակում էր․ նախարար
ОБЩЕСТВОԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանը լրագրողներին քիչ առաջ հայտնեց, որ փլատակների տակ մնացած 3-րդ քաղաքացին՝ Արթուրը Ղազարյանը, մահացել է: Նա 56 տարեկան է:
«Փլատակների տակից դուրս բերվեց 3-դ տուժածը, որը մահացած վիճակում էր: Ցավակցում եմ մահացածների հարազատներին:
Հեռախոսի համարը ունեինք, հեռախոսով զանգ էին տալիս փրկարարները, որպեսզի ճիշտ կկողնորոշվենք՝ ո՞ր մասում է, հեռախոսից բավականին հեռու էր: Հեռախոսը սկզբից գտանք, հետո՝ նոր իրեն»,-ասաց Ցոլակյանը, ապա հավելեց. «Հավանաբար քնած է եղել, քանի որ մահճակալի բաները քանդեցին, նոր կարողացան դուրս բերել»:
Ըստ նախարարի ունեցած տեղեկության՝ փլատակների տակ մնացած այլ քաղաքացիներ չկան:
Հիշեցնենք, որ առավոտյան պայթյունի հետևանքով փլուզում է տեղի ունեցել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի 1 հասցեում գտնվող 4 հարկանի շենքում։
1
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
2
При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт
3
До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank
4
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
5
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян



