Նարկոլոգիական կլինիկա տեղափոխված քաղաքացիներից 54-ի անալիզի արդյունքները հայտնի են
ОБЩЕСТВОԲաղրամյան պողոտայից բերման ենթարկված և Նարկոլոգիական կլինիկա տեղափոխված քաղաքացիների հանձնած անալիզների մի մասի արդյունքներն արդեն հայտնի են: Դրանք բոլորը մաքուր են եղել: «Օրգանիզմում ալկահոլի չափաբաժինն ստուգող 54 անալիզի արդյունք արդեն պատրաստ է, որոնց համաձայնˋ բոլորն էլ սթափ են եղել: Դեռևս հայտնի չեն թմրամիջոցների 78 անալիզների պատասխանները, որոնք պատրաստ կլինեն հունիսի 27-ին»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Նարկոլոգիական հանրապետական կենտրոնի տնօրեն Պետրոս Սեմերջյանը:
Բաղրամյան պողոտայում ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման ակցիան հունիսի 23-ի վաղ առավոտյան ցրելիս բերման ենթարկված 237 քաղաքացիներից 106-ին ոստիկանությունը տեղափոխել էր Նարկոլոգիական կլինիկա՝ ալկոհոլի և թմրանյութերի փորձաքննություն անցնելու համար:
Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 17-ին որոշում էկայացրել էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել 6,93 դրամով: Հունիսի 19-ին Երևանիկենտրոնում`Ազատության հրապարակում, մեկնարկել է բողոքի ակցիա`հանրահավաք,այնուհետև` նստացույց: Ակցիայի մասնակիցները հունիսի 22-ին շարժվել են < i>դեպի Բաղրամյանպողոտա` չենթարկվելով` հասարակական կարգը չխախտելու ոստիկանության հորդորներին:Ոստիկանությունը ջրցան մեքենաների կիրառմամբ հունիսի 23-ի առավոտյան ցրել է ակցիան:Արդյունքում 237 մարդ բերման են ենթարկվել, 25-ը դիմել են բժիշկների օգնությանը: Հունիսի 23-իերեկոյան կրկին հավաք է անցկացվել Ազատության հրապարակում՝ վերածվելով երթի կրկին դեպի Բաղրամյան պողոտա, որտեղ էլ մինչ այժմ այն շարունակվում է:



