Ереван, 30.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Իրավիճակը շտկելու համար ավելի համակարգային, ավելի գործուն միջոցառումներ են անհրաժեշտ»

ОБЩЕСТВО

Համավարակի տարածման միջազգային մարտահրավերները դեռ առկա են, դրանք շարունակվում են և, ցավոք, ավելի են ուղղորդում դեպի վատատեսական սցենարները: Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Ջուլիետա Թադևոսյանի դիտարկումն է, որի խոսքով, այդ մարտահրավերներն այսօր նոր ռիսկեր են առաջացնում, ու մենք վատատեսական ցուցանիշների ենք բախվում: Նա շեշտեց, որ ԱՄՆ-ում, ԵՄ-ում ու աշխարհի շատ երկրներում 8-10 տոկոս և ավելի անկում է կանխատեսվում: «Այս ամենը մտորումների տեղիք է տալիս, որովհետև ակնհայտ է, որ շարունակվում են խաթարվել մատակարարման շղթաները, կրճատվել ներդրումները:

Զբաղվածության մակարդակը ևս անկում է ապրում, համաշխարհային առևտրի տեմպերը բավականին իջնում են և այսպես շարունակ: Իսկ Հայաստանն այս իրողություններից չի կարող զերծ մնալ, ինչի մասին փաստում են վիճակագրական կոմիտեի հրապարակած՝ երկրորդ եռամսյակի և հունվար-հուլիս ամիսների ցուցանիշները: Ցավոք, մենք տեսնում ենք, որ տնտեսական անկումը նախորդ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ կազմել է 13,7 տոկոս, մինչդեռ առաջին եռամսյակում 3,9 տոկոս տնտեսական անկում էր գրանցվել:

Այս ցուցանիշը մտահոգիչ է: Առկա ոլորտներից վեցն են որոշակի դրական ազդեցություն ունեցել ՀՆԱ-ի վրա: Խոսքը հանքարդյունաբերության, կապի ոլորտում գրանցված աճի, մասնակի գյուղատնտեսության, կրթության և պետական կառավարման հատվածների մասին է: Այդուհանդերձ, 13, 7 տոկոս անկման մեջ բավականին լուրջ տեսակարար կշիռ ունի հատկապես առևտրի ու ծառայությունների հատվածը»,-«Փաստի» հետ զրույցում ասաց տնտեսագետը՝ շեշտելով, որ մենք, ընդհանուր առմամբ, Հայաստանի համար ևս վատատեսական սցենարի ենք բախվում:

«Կառավարության կողմից միջոցառումներ մշակվեցին, որոնք նախատեսում էին որոշակի ֆիսկալ փաթեթ՝ 150 մլրդ դրամի չափով: Երբ նայում ենք կառավարության կողմից մշակված միջոցառումների իրականացմանը, տնտեսական ու սոցիալական բնույթի գրեթե 24 աջակցության ծրագրեր են ներկայացվել: Էկոնոմիկայի նախարարն ասուլիսի ժամանակ ասաց, որ շահառուներին հասանելի օժանդակության ընդհանուր թիվը գրեթե 124 մլրդ 807 միլիոն է կազմել:

Այսինքն, կարելի է ասել, այդ գումարը գրեթե իրացվել է: Բայց, ցավոք, մենք բախվում ենք այն իրողության հետ, որ թեպետ աջակցության փաթեթը գործում է, իրականացվել է, բավականին ֆինանսական ռեսուրսներ են ներարկվել շուկա, բայց տնտեսական զարգացման ցուցանիշները շարունակվում են անկում ապրել»: Տնտեսագետը նշեց, որ այս առումով առաջին հերթին առաջանում է ֆինանսական ռեսուրսների ոչ բավարար լինելու հարցը: «Այսինքն, աջակցության փաթեթները միգուցե ծավալներով պետք է ՀՆԱ-ի ոչ թե 2 տոկոսը, այլ ավելին կամ կրկնակին լինեի՞ն, որպեսզի հնարավոր լիներ խնդիրները լուծել:

Օրինակ՝ սոցապ փոխնախարարն ասուլիսի ժամանակ փաստեց, որ մոտ մեկ միլիոն շահառու է դիմել աջակցության այն ծրագրին, որով նախատեսվում էր գրանցված աշխատանք չունեցող և նպաստ չստացող ծնողների մինչև 18 տարեկան յուրաքանչյուր երեխայի հատկացնել 26 հազար 500 դրամ: Այդուհանդերձ, թեպետ շահառուներն ավելի շատ են դիմումներ ներկայացրել, բայց եղած ֆինանսական սուղ ռեսուրսների պարագայում, եթե չեմ սխալվում, կարողացել են միայն 1/5-ի պահանջները բավարարել, ինչը մտահոգիչ է:

Իրավիճակը շտկելու համար պետք է ավելի համակարգային, ավելի գործուն միջոցառումներ իրականացնել: Այս առումով գովելի են 23,24 միջոցառումները: Մենք տեսնում ենք, որ աջակցության գլոբալ փաթեթներից կառավարությունն անցնում է ավելի կոնկրետ, ոլորտային խնդիրների լուծմանը: Բայց այդ աջակցություններն էլ ավելի ոլորտային պետք է դարձնել»,-ասաց նա՝ այս համատեքստում մատնանշելով աղքատության մակարդակի մասին: «Միայն այն փաստը, որ առևտրի և ծառայությունների, ներքին առևտրաշրջանառության հատվածներում մենք անկումային ցուցանիշներ ունենք, խոսում է այն մասին, որ մարդիկ չեն կարողանում լուծել անգամ առաջին անհրաժեշտության խնդիրները:

Եվ աջակցության ծրագրերն այս իմաստով ևս ավելի թիրախային պետք է լինեն: Ընտանիքներին տրամադրվող միանվագ դրամական աջակցությունը պետք է շարունակել ու շատ ավելի մեծ շրջանակների տրամադրել այն, որովհետև առանց վիճակագրության, անգամ անզեն աչքով շրջապատին նայելով՝ տեսնում ենք, որ ընտանիքներն այսօր ֆինանսական լուրջ խնդիրներ ունեն, ու կա կառավարության աջակցության անհրաժեշտությունը»,-ընդգծեց մեր զրուցակիցը: Ջ. Թադևոսյանը նկատեց՝ եթե նույնիսկ ընտանիքներից շատերը խնայողություններ են անում, ապահովագրում իրենց ավելի վատ իրավիճակների համար, այնուամենայնիվ, եթե ընտանիքի որևէ անդամ վարակվում է կորոնավիրուսով, դա լուրջ ֆինանսական ռեսուրս է պահանջում:

Տնտեսագետը հավելեց, որ նման ֆորսմաժորային իրավիճակներ միշտ են հնարավոր, և այս իմաստով երկու խնդիր առանձնացրեց. «Կառավարությունը պետք է առաջին հերթին լուրջ ներդրումներ անի առողջապահական համակարգում՝ առաջին հերթին մարդկանց առողջությունը պահպանելու և վերականգնելու համար: Երկրորդ կարևոր խնդիրը սոցիալական ոլորտն է, աղքատ խավին լրացուցիչ աջակցության հատկացումը: Կարևոր է նաև ներմուծման փոխարինման քաղաքականությունը»:

IDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей