«Գուրգենն անհայր է մեծացել, ուզում էր, որ իր երեխաները ոչ մի դժվարություն չտեսնեն». գերի ընկած սպայի կինը հույսը չի կորցնում
ОБЩЕСТВОՄոլորված ու ադրբեջանական կողմում հայտնված սպա Գուրգեն Ալավերդյանի ընտանիքում անելանելի իրավիճակներ չեն եղել։ Ընտանիքը հույս ունի` այս անգամ ևս ելք կգտնվի։ Sputnik Արմենիան այցելել է սպայի կնոջն ու երեխաներին, զրուցել նրանց հետ։

«Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնքում ենք` մոլորված ու Ադրբեջանի տարածքում հայտնված սպա Գուրգեն Ալավերդյանի կնոջ տանը։ Կինը` Աննան, տանը չէ. ամուսնու վերնաշապիկն իր հետ վերցրել, մատուռ է գնացել` աղոթքի։ Սակայն կարճ ժամանակ անց Աննան գալիս է. լուր էին տվել, որ լրագրող է այցելել։

Տանը մեզ սիրով են ընդունում, բայց այ խոսելը դժվարությամբ է ստացվում (ինքս էլ չգիտեմ` ինչից սկսեմ)։ Աննան լարված է, մատներն է իրար սեղմում, շրթունքները կրծոտում, արցունքներն արագ սրբում։ Բացի մեզնից, տանը նաև 3-4 կանայք էլ կան` Աննայի մայրն է, քույրը, բարեկամուհին։ Նրանք մեզնից մի փոքր հեռու են նստում ու երբեմն–երբեմն գլուխները հետ շրջում. փորձում են Աննայից թաքցնել, որ լալիս են։
1
Тигранашен на грани опустения: жители приграничного села живут в тревоге и неопределённости
2
NYT: Франция, РФ и Китай сорвали решение в Совбезе ООН по войне против Ирана
3
Геополитическое балансирование — на «нитке». «Паст»
4
Почему не позволили выступать с произведениями Арама Хачатуряна? «Паст»
5
Арман Царукян сделал громкое заявление насчет своего будущего



