Մատվիենկոն` Հայաստանում իրավիճակի խաղաղ կարգավորման հույս է հայտնել
ОБЩЕСТВОՌուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հույս Է հայտնել, որ Հայաստանում ստեղծված իրադրությունը կկարգավորվի խաղաղ ճանապարհով:
«Մենք ուշադիր հետեւում ենք իրադարձություններին, ապրումներ ենք ունենում եւ հուսով ենք, որ այդ հարցը կլուծվի խաղաղ ճանապարհով, իշխանությունների եւ հանրահավաքի մասնակիցների բանակցությունների ճանապարհով»,-ընդգծել Է Մատվիենկոն լրագրողների հետ կայացած զրույցի ժամանակ:
ԴԽ-ի նախագահը նաեւ հույս Է հայտնել, որ «Հայաստանի իշխանությունները կկարգավորեն այդ իրադրությունը, որը Հայաստանի ներքին գործն Է»: Խոսնակն ասել Է, որ Հայաստանը Ռուսաստանի բարեկամ երկիրն Է, Եվրասիական տնտեսական միության անդամ, եւ ՌԴ-ի համար, «իհարկե, միեւնույնը չԷ, թե ինչ Է տեղի ունենում Հայաստանի տարածքում»:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



